ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 
  • Կիևը «Տիտանիկի» տոմս է գնում` ըստ Կրեմլի

    Կիևը «Տիտանիկի» տոմս է գնում` ըստ Կրեմլի

    21.09.2013| 19:21
    Եթե Ուկրաինան կողմնորոշվում է դեպի Եվրամիություն, Մաքսային միությունը հարկադրված է պաշտպանական քայլեր ձեռնարկել: Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը Ուկրաինայի համար դառնալու է «Տիտանիկի» տոմս` գտնում են Կրեմլում:
  • Ալեն Դելոնի սովորական օրը

    Ալեն Դելոնի սովորական օրը

    21.09.2013| 19:20
    Սեպտեմբերի 17-ին սրտի զարկերի հաճախականության անկանոնության պատճառով հիվանդանոցում հայտնված Ալեն Դելոնն արդեն իրեն լավ է զգում և երկու օրում ապաքինվելով` շարունակում է «Սովորական օր» ներկայացման փորձերը: 2012-ի ապրիլին Ալեն Դելոնը սրտի վիրահատություն է ունեցել, որից հետո իրեն լավ էր զգում:
  • ՈՒկրաինան հաստատուն հեռանում է դեպի Արևմուտք

    ՈՒկրաինան հաստատուն հեռանում է դեպի Արևմուտք

    21.09.2013| 19:18
    ՈՒկրաինայի կառավարությունը հավանություն է տվել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրին, որը նախատեսում է ազատ տնտեսական գոտու ստեղծում:
  • «Պարզվել» է, որ ՈՒկրաինան, Մոլդովան ու Հայաստանը  անկախ երկրներ են
  • «Հայաստանը հաջողությամբ առաջ է ընթացել շնորհիվ Եվրամիության հետ երկխոսության շրջանակներում իրականացված բարեփոխումների»

    «Հայաստանը հաջողությամբ առաջ է ընթացել շնորհիվ Եվրամիության հետ երկխոսության շրջանակներում իրականացված բարեփոխումների»

    21.09.2013| 19:04
    Հայաստանի անկախության օրվա առիթով ՀՀ նախագահին և հայ ժողովրդին շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
  • Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին` Անկախության օրվա առթիվ

    Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին` Անկախության օրվա առթիվ

    21.09.2013| 14:05
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ Անկախության օրվա առթիվ։
  • Երեխաները 43 հազար եվրո են գտել

    Երեխաները 43 հազար եվրո են գտել

    21.09.2013| 14:02
    Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Հունաստանի Յանին քաղաքում մի խումբ փոքր երեխաներ, լքված տան շրջակայքում խաղալիս, հայտնաբերել են 43 հազար եվրո:
  • Տոնական միջոցառումներ` զորամասերում

    Տոնական միջոցառումներ` զորամասերում

    21.09.2013| 13:31
    Այսօր, Անկախության օրվա կապակցությամբ հանրապետության զորամասերում կանցկացվեն միջոցառումներ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, մշակույթային գործիչներ, ազատամարտիկներ, լավագույն զինվորների ծնողներ:
  • Վճռական «Այո»-ն` 22 տարի անց

    Վճռական «Այո»-ն` 22 տարի անց

    21.09.2013| 12:37
    Սեպտեմբերի 21–ին հայ ժողովուրդը տոնում է Անկախության օրը։ 1991-ի նույն օրը հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ անկախ պետություն ստեղծելու մասին հանրաքվե անցկացվեց: Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ 1991-ի սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
  • Երկրաշարժ՝ Հայաստանում

    Երկրաշարժ՝ Հայաստանում

    21.09.2013| 11:34
    Սեպտեմբերի 20-ին` ժամը 22.29, «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Ամասիա քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2,4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: