-
17.09.2013|
14:06
Սվազիլենդի թագավոր Մսվատի Երրորդը ամուսնանում է 15-րդ անգամ: Արքունիքի հարսնացուների վերակացու Խլանգաբեզա Մդլուլին հայտարարել է, որ 45-ամյա թագավորի նոր հարսնացուն 18-ամյա մոդել Սինդիսվե Դլամինին է: Մինչև հարսանիքը Սինդիսվեն պաշտոնապես կկոչվի Լիպովելա` արքայական հարսնացու, նա արդեն ներկայացվել է թագավորական ընտանիքին:
-
17.09.2013|
14:03
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Նաբիլ Ֆահմին հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է Սիրիայի հարցով Ժնևյան երկրորդ կոնֆերանսի անցկացմանը` ընդգծելով, որ կոնֆերանսին պետք է մասնակցեն կոնֆլիկտի բոլոր կողմերը:
-
17.09.2013|
13:58
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ արդեն ժամանակն է Սիրիայի ընդդիմությանը ոչ թե համոզել բանակցությունների սեղանի շուրջ նստել, այլ պարտադրել:
-
17.09.2013|
13:57
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստիպված է հեռանալ իշխանությունից, եթե անգամ համագործակցում է քիմիական զենքի ոչնչացման հարցում` ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
-
17.09.2013|
13:55
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին ասել է, որ Թեհրանը կընդունի ցանկացած նախագահի, ում կընտրի Սիրիայի ժողովուրդը. «Իրանն աջակցում է ժողովուրդների իրավունքներին ամենուր, այդ թվում նաև՝ Սիրիայում, Իրաքում և Պաղեստինում»:
-
17.09.2013|
13:54
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանաձևը քվեարկության կդրվի հաջորդ շաբաթվա վերջին:
-
17.09.2013|
13:52
Սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպեն Մեծ Բրիտանիայի և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները:
-
17.09.2013|
13:30
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ընդունելու Սիրիայի ընդդիմադիր Ազգային կոալիցիայի անդամներին։
-
17.09.2013|
13:19
Հայտնի է դարձել օգոստոսի 24-ի, լույս 25-ի գիշերը` ժամը 1:30-ին, «Արարատ» հյուրանոցի մոտ քաղաքացիական ակտիվիստներ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկողների ինքնությունը:
-
17.09.2013|
13:17
Այս օրերին իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է, թե ով կարող է փոխարինել հանրապետության նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ով մեծ «արարողությամբ» վերջակետ դրեց իր պաշտոնավարմանը: Շատերը երկրի նախագահին մեսիջներ են հղում ցանկալի թեկնածուի առնչությամբ: