-
03.09.2013|
22:23
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 18:00-ից, Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զ.):
-
03.09.2013|
22:21
ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
-
03.09.2013|
22:13
Շուտով Սիսիանում ավելի շատ կլինեն երիտասարդական ծրագրերը։ «Հայաստանի 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքը: Ընտրությունը կատարվել է առցանց քվեարկության միջոցով։
-
03.09.2013|
22:04
Արձակուրդներից հետո այսօր սկսվել է Ուկրաինայի յոթերորդ գումարման Գերագույն Ռադայի երրորդ նստաշրջանը` երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և վարչապետ Նիկոլայ Ազարովի գլխավորած կառավարության մասնակցությամբ: Ընդդիմությունը հանգիստ է ընդունել նրանց ներկայությունը:
-
03.09.2013|
22:00
Սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լիազորությունների ժամկետը: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ասուլիսում ասել է, որ քանի դեռ գլխավոր դատախազի լիազորությունները չեն ավարտվել, վաղ է նոր դատախազի թեկնածուի հարց քննարկելը:
-
03.09.2013|
21:56
Այսօր Մոսկվայում կայացած Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
-
03.09.2013|
17:25
Երեկ հարձակվել են Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի վրա ու Նախախորհրդարանը այս մասին այսօր հայտարարություն է տարածել: «Հայազն» կուսակցության անդամներ Արմեն Աղայանի ու Արմեն Մկրտչյանի մասին է խոսվում: Վերջիններս իրենց մի քանի համախոհներով երեկ Հյուսիսային պողոտայով քայլող Վարուժան Ավետիսյանի վրա հարձակվել և հարվածներ են հասցրել նրան:
-
03.09.2013|
17:23
Մի ամբողջ տարածաշրջանի` Մերձավոր Արեւելքի ճակատագիրը այս օրերին կախված է ամերիկյան կոնգրեսմեններից: Իսկ վերջիններս դեռ արձակուրդում են և միայն առաջիկա երկուշաբթի կվերադառնան ամառային արձակուրդից: Բարաք Օբամայի` Սիրիան գնդակոծելու որոշմանը կողմ քվեարկելու հնարավորությունը 50-50 է:
-
03.09.2013|
14:15
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի դահլիճում (Աբովյան 50/5) կկայանա «Մարտական պատրաստության ակումբ» նախագծի պաշտոնական բացումը:
-
03.09.2013|
13:15
Երեկ Աբովյան փողոցի «Սթար» սուպերմարկետի մոտակայքում արևի տակ հանգստանում էին կանաչ վզկապներով շներ։