-
25.07.2013|
16:26
«Տրանսպորտի գնի բարձրացման շուրջ քաղաքացիական ընդվզումը մեծ է։ Նկատվում է, որ սա քաղաքացիական իրավասության շրջանակներում քննարկվող խնդիր է, որից չի կարող անմասն մնալ կառավարությունը»,- կառավարության հուլիսի 25-ի նիստը սկսելուց առաջ ասաց վարչապետը։
-
25.07.2013|
15:42
Կառավարության հուլիսի 25-ի նիստում անդրադառնալով Երեւանում տեղի ունեցող բողոքի ալիքին, վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանում տեղի ունեցողը որակել է ինքնաբուխ շարժում, որը չունի կուսակցական բնույթ: Նա ասել է, չնայած կուսակցությունները փորձում են օգտվել առիթից, բայց բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է:
-
25.07.2013|
15:41
ԱՄՆ-ը համապատասխան փաստաթղթեր է ուղարկել ՌԴ` առաջարկելով հանձնել հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին: Երկու պետությունների միջև արտահանձնման համաձայնագիր չկա, բայց ԱՄՆ-ում ակնկալում են բարի կամքի դրսևորում, այլապես Վաշինգտոնը պատրաստ է օգտագործել իր ազդեցության լծակները Ռուսաստանի վրա:
-
25.07.2013|
15:39
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Երիտասարդության միջազգային օրվա առիթով Բրազիլիայում իր ելույթում դեմ է արտահայտվել թմրամիջոցների օրինականացմանը:
-
25.07.2013|
15:38
Հայաստանի ոստիկանությունը հերքում է մամուլում տարածված լուրը, թե ոստիկանության ծառայողներն ուղեկցում են ավտոբուսները՝ ուղեվարձի վճարումներն ապահովելու համար։
-
25.07.2013|
15:37
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության երրորդ գահաժառանգին` Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթի նորածին որդուն, թագուհի Ելիզավետա երկրորդի համաձայնությամբ անվանել են Ջորջ Ալեքսանդր Լուի:
-
25.07.2013|
13:52
Տարոն Մարգարյանը վերջին օրերին ակտիվ հանդիպումների մեջ է։ Տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ է հանդիպում՝ փորձելով հասարակական աջակցություն ստանալ նրանցից։ Ասում են՝ ցանկացել է հանդիպել շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ, վերջիններս, սակայն, հրաժարվել են։
-
25.07.2013|
13:25
Freecar ակցիան աստիճանաբար թափ է առնում, և մեքենաներով քաղաքացիներին անվճար տեղափոխող մեքենաների թիվն ավելանում է։ Ստեղծվել է համապատասխան կայք՝ http://www.freecar.am/, որտեղ տեղադրված են մեքենաների երթուղիները, ժամերը, ինչպես նաև՝ այլ տվյալներ։ Կայքում գրանցվածների թիվն անցնում է 150-ից։
-
25.07.2013|
13:07
Ակտիվիստ երիտասարդներն այսօր՝ ժամը 12.30-ի սահմաններում, 50 դրամանոց տորթ էին տարել Երևանի քաղաքապետարան։ Ոստիկանությունը, սակայն, չէր թույլատրում երիտասարդներին մոտենալ քաղաքապետարանի մուտքին։ Չէին պատասխանում նաև քաղաքապետարանի հեռախոսահամարները։
-
25.07.2013|
12:04
Եգիպտոսը պատերազմ է սկսել ահաբեկչության դեմ։ Երկրում պետք է պահպանվի հեղափոխական օրինականությունը։ Այդ մասին երեկ երեկոյան հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահի՝ լրատվամիջոցների հարցերով խորհրդական Ահմեդ ալ Մուսլիմանին։ Նրա խոսքով՝ երկրի ղեկավարն արդեն իսկ խորհրդակցություններ է անցկացրել պաշտոնատար անձանց հետ, որոնց ընթացքում քննարկել է երկրի ներքին վիճակն ու ազգային անվտանգությանն առնչվող հարցեր։