-
27.06.2013|
18:25
Կառավարությունը հինգ տարի մտածեց-մտածեց և գտավ` ամեն հինգշաբթի կառավարության շենքի «պաշարման» մեղավորները միջին դասի չինովնիկներն են։
-
27.06.2013|
17:33
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով իրականացվում են մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման աշխատանքներ: Այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ, որի շրջանակում կկահավորվի շուրջ 100 թեքահարթակ:
-
27.06.2013|
17:26
«Մանկական Եվրատեսիլ- 2013» միջազգային երգի մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունից:
-
27.06.2013|
17:24
Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայության տեղեկացմամբ, շարունակվում է Երևանում բնակվող սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը:
-
27.06.2013|
16:32
Քաղաքագետ Լևոն Մելիք Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Իլհամ Ալիևի` ադրբեջանական զինված ուժերի օրվա կապակցությամբ Բաքվում անցկացրած զորահանդեսում արած ռազմատենչ հայտարարությանը, թե` ավարտվել է ոչ թե պատերազմը, այլ միայն դրա առաջին փուլը:
-
27.06.2013|
16:27
Այսօր կայացած մամուլի ասուլիսում ռազմական փորձագետ Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆՆ ու քաղաքագետ Լևոն Մելիք-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ անդրադարձան տարածաշրջանում առկա սպառազինական, ուժերի հարաբերակցության և ՌԴ-ի`Ադրբեջանին զենք վաճառելու խնդիրներին:
-
27.06.2013|
14:44
Եգիպտոսի հիմնական ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ ոչ մի նոր բան չեն լսել նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմից երկրի քաղաքացիներին արված ուղերձում։ Նրանց խոսքով՝ նախագահի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում նրան չի հաջողվել ինչ-որ կերպ ազդել Եգիպտոսի սոցիալ-տնտեսական խնդիրների վրա։
-
27.06.2013|
13:43
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք այսօր հուզում և հետաքրքրում են հանրությանը։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ԶԼՄ-ների միջոցով սպառիչ տեղեկություն տրամադրել քաղաքացիներին։ «Սա է ճանապարհը որով մենք շարժվելու ենք առաջ», - ընդգծել է վարչապետը:
-
27.06.2013|
12:50
Այսօր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հկվերսկսի Իսրայելի ղեկավարների և պաղեստինցիների հետ խորհրդակցությունների նոր փուլը՝ փորձելով կողմերի միջև վերականգնել խաղաղ բանակցային գործընթացը։
-
27.06.2013|
12:48
Այս գիշեր Թուրքիայի մայրաքաղաքում դարձյալ ցրել են ցուցարարներին։ Անկարգությունները չեն կրում զանգվածային բնույթ, սակայն Դիկմենի պողոտան ավելի քան մեկ շաբաթ Անկարայի և ամեբողջ երկրի ամենաթեժ կետն է դարձել։