Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 
  • «Տաթևերն» անցնում է ամենօրյա ռեժիմի

    «Տաթևերն» անցնում է ամենօրյա ռեժիմի

    11.03.2013| 16:54
    «Տաթևեր» ճոպանուղու տարեկան տեխզննման և սպասարկման աշխատանքներն ավարտվել են, ճոպանուղին պատրաստ է ուղևորափոխադրումների: Այս մասին տեղեկացնում է ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը:
  • Րաֆֆին մերժել է Սերժ Սարգսյանի հրավերը

    Րաֆֆին մերժել է Սերժ Սարգսյանի հրավերը

    11.03.2013| 13:14
    «Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին` հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը` հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դեֆակտո մերժման ճանապարհի վտանգները»:
  • Հրայր Թովմասյանն արձակուրդում է

    Հրայր Թովմասյանն արձակուրդում է

    11.03.2013| 12:19
    ՍԴ-ն մերժեց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը` Հրայր Թովմասյանին որպես Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ չհամարելը, քանի որ նա, ըստ նախկին թեկնածուի, ներկայացնում է պետությունը:
  • ՍԴ-ում վիճարկվում են ընտրությունների արդյունքները

    ՍԴ-ում վիճարկվում են ընտրությունների արդյունքները

    11.03.2013| 12:17
    Այս պահին Սահմանադրական դատարանը քննարկում է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները: Հիշեցնենք, որ նրանք վիճարկում են «ՀՀ նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը:
  • Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացնում

    Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացնում

    11.03.2013| 11:36
    Հարավային Կորեան անցկացնում է հերթական զորավարժությունները, որոնց մանակցում են նաև ամերիկյան զորքերը։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին ներգրավված է 13 հազար զինծառայող։
  • Հզոր երկրաշարժ՝ Պապուա-Նոր Գվինեայում

    Հզոր երկրաշարժ՝ Պապուա-Նոր Գվինեայում

    11.03.2013| 11:35
    Այսօր Պապուա-Նոր Գվինեայի հյուսիսային ափին տեղի է ունեցել 6,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Լաեից, 150 կմ հեռավորության վրա։ Ցունամիի վտանգի մասին առայժմ հաղորդումներ չկան։
  • Հնդկաստանում ինքնասպան է եղել բռնաբարության մեջ մեղադրվողը

    Հնդկաստանում ինքնասպան է եղել բռնաբարության մեջ մեղադրվողը

    11.03.2013| 11:34
    Հնդկաստանում ինքնասպան է եղել ավտոբուսի վարորդը, ով մեղադրվում էր հնդիկ ուսանողուհուն զանգվածային բռնաբարության համար։ Նախնական տվյալներով՝ Ռամ Սինգխի դին հայտնաբերվել է բանտախցում՝ կախված վիճակում։
  • Սիրիացի փախստականների թիվը կարող է եռապատկվել

    Սիրիացի փախստականների թիվը կարող է եռապատկվել

    11.03.2013| 11:32
    Սիրիայից փախստականների թիվն ընթացիկ տարում կարող է կրկնապատկվել կամ եռապատկվել, եթե հակամարտությանը վերջ չդրվի։ Այդ մասին նախազգուշացնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գութերեշը։ Թուրքիա կատարած այցի ընթացքում Գութերեշը նախազգուշացրել է, որ եթե սիրիական ճգնաժամը երկարի, ապա այն Մերձավոր Արևելքի երկրներին կարող է սպառնալ սոցիալական պայթյունով։
  • «Եթե Սերժ Սարգսյանը և Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրայով»

    «Եթե Սերժ Սարգսյանը և Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրայով»

    10.03.2013| 20:49
    Կարևոր հայտարարությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել էր երկու օր առաջ՝ Մարտի 8-ի հանրահավաքի ժամանակ, այսօր հնչեց Ազատության հրապարակի հարթակից: Դիմելով Սերժ Սարգսյանին՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը մասնավորապես ասաց. «Եթե ինքն ասելիք ունի, սիրով կլսեմ Ազատության հրապարակում: Մինչև ապրիլի 9-ը պարոն Սարգսյանը ոչ թե իմ, այլ Հայաստանի ժողովրդի մեծամասնության պահանջով և քվեով պիտի ինքնաբացարկ հայտնի և ճանաչի Հայաստանի ժողովրդի հաղթանակը: Եթե նա ապրիլի 9-ին կեղծ երդում տա, եթե Սերժ Սարգսյանը և Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրայով, և քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի հայտնել հայրենիքի, ժողովրդի համար, իր թոռնիկների, իմ երեխաների համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում և հաց չեմ ուտելու, իմ արածը հացադուլ չէ` կեղծիքադուլ է, ստադուլ է»:
  • Լիբիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը

    Լիբիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը

    10.03.2013| 20:02
    Լիբիայի խորհրդարանը դադարեցրել է գործունեությունը, որպեսզի թույլ չտա դիվերսիայի կրկնություն։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ հարձակում էր տեղի ունեցել խորհրդարանի խոսնակ Յուսեֆ ալ Մագրեֆի ավտոշարասյան վրա։ Օրենսդիր մարմնի աշխատանքի ժամանակավոր դադարեցման պատճառ է դարձել նաև այն, որ չկան բավարար պայմաններ խորհրդարանի նիստերն անցկացնելու համար։ Մամուլի ասուլիսի ընթացքում ալ Մագրեֆը հայտարարել է, որ հրաժարվում է նիստեր անցկացնել ահաբեկչության սպառնալիքի ներքո։