-
06.03.2013|
14:47
ՀՀ ազգային անվտանգության պաշտոնական կայքէջում արդեն հաղորդագրություն է տեղադրվել, որ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով սույն թվականի մարտի 5-ին ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վարդան Ժորժիկի Սեդրակյանին:
-
06.03.2013|
13:51
Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում նախագահական ընտրություններ տեղի կունենան երկրի առաջնորդ Ուգո Չավեսի մահվանից հետո 30 օրվա ընթացքում։ Չավեսը Վենեսուելայի նախագահ է վերընտրվել 2012թ. հոկտեմբերին։
-
06.03.2013|
13:50
Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուտքում ավելի քան 1400 ավիաչվերթներ են հետաձգվել ձյան առատ տեղումների պատճառով։ Բնական տարերքից ամենից շատ տուժել են Չիկագոն և հարակից տարածքները։ Օդերևութաբանները ռեկորդային քանակությամբ տեղումներ են կանխատեսում Վաշինգտոնում։
-
06.03.2013|
13:48
ԱՄՆ-ն և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստի ընթացքում ներկայացրել են Հյուսիսային Կորեայի վերաբերյալ նոր համատեղ բանաձևի նախագիծ։ Այն նախատեսում է նոր պատժամիջոցներ Փհենյանի դեմ։ Այդ պատժամիջոցներն առաջին անգամ կհարվածեն Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ֆինանսական համակարգին։
-
06.03.2013|
13:46
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի նախագահ Ուգո Չավեսի մահվան մասին։ Վերջինս ավելի քան մեկ տարի բուժվում էր քաղցկեղից։ Մադուրոն նախագահի մահվան մասին հայտարարությունը տարածել է հեռուստաուղերձի միջոցով՝ շրջապատված երկրի քաղաքական և ռազմական առաջնորդներով։ Մահը վրա է հասել երեքշաբթի՝ Կարակասի ժամանակով 16.25-ին։ Վենեսուելայում հայտարարվել է 7-օրյա սուգ։
-
05.03.2013|
19:54
Մարտի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ մարտի 6-ին և 7-ին դարձյալ մեկնելու են մարզային հանդիպումների:
-
05.03.2013|
19:52
Մարտի 5-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունենալով` անմիջապես Արմեն Ռուստամյանից հետո` ասաց. «Արմենը ճիշտ է: Պայքարը տևական է և նահանջ չկա: Մայիսի 5-ին ժողովուրդը իշխանությունը վերցնելու է Երևանում: Երևանը դառնալու է մեր ժողովրդի մայրաքաղաքը: Մայիսի 5-ից առաջ կա ապրիլի 9-ը:
-
05.03.2013|
19:49
Մարտի 5-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ելույթ ունենալով` ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանն ասաց.
-
05.03.2013|
17:31
Ինչպես և սպասվում էր` առանց էական որևէ արդյունքի: Չնայած ելութներն ահավոր շատ են եղել:
Ընդ որում, ինչպես Րաֆֆին, այնպես էլ նիստը վարող Ծառուկյանը ոչ մի խոսք չի ասել իր թիմակիցներին` Րաֆֆու հետ երեք ժամանոց հանդիպման, իրենց ապագա ծրագրերի մասին:
-
05.03.2013|
17:21
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «Peoplemeter» կենտրոնում կարծիք հայտնեց, որ Հայաստանում առկա դժգոհության մեծ ալիքը պայմանավորված է մարտի 1-ի չբացահայտված դեպքերով, իսկ երկրում ստեղծված իրավիճակը կարելի է անվանել իշխանության և ընդդիմության նկատմամբ վստահության ճգնաժամ: