Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 
  • 1915-ին  ո’չ  մի թուրք   հայ երեխայի  չի  փրկել

    1915-ին ո’չ մի թուրք հայ երեխայի չի փրկել

    26.04.2023| 22:19
    Նա պարզապես «մարդկային մի խմբից մյուսին երեխաների բռնի հանձնում» է կատարել Հակառակ հայաստանյան որոշ գիտնականների ենթադրություններին, թե Հայոց ցեղասպանությունը լիարժեք ուսումնասիրվել է, և հայ պատմագրությունը սպառիչ պատասխան է տվել բոլոր հարցերին, դրանցից շատերն առ այսօր բաց են մնում:
  • «Հայոց ցեղասպանության 108-րդ տարելից» արտահայտությունը ճիշտ չէ

    «Հայոց ցեղասպանության 108-րդ տարելից» արտահայտությունը ճիշտ չէ

    26.04.2023| 09:29
    108 տարի առաջ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության ընդամենը մի փուլն է եղել՝ Հայոց Մեծ Եղեռնը (1914-1916 թթ.)
  • Հայ արձակի ամենասիրված հեղինակը  (այսօր արձակագիր ՐԱՖՖՈՒ ծննդյան օրն է)

    Հայ արձակի ամենասիրված հեղինակը (այսօր արձակագիր ՐԱՖՖՈՒ ծննդյան օրն է)

    25.04.2023| 21:42
    Արդեն երկու դար Րաֆֆին կարողանում է իր ստեղծագործություններով ընթերցասիրության կայծեր նետել մարդկանց սրտերում և ոգեշնչել
  • Ադրբեջանական «շախմատ» Սյունիքում  (վտանգավոր սցենարի և այն չեղարկելու հետքերով)

    Ադրբեջանական «շախմատ» Սյունիքում (վտանգավոր սցենարի և այն չեղարկելու հետքերով)

    25.04.2023| 21:34
    Բազմիցս եմ ասել, որ Արցախը «մարսելուց» հետո, հերթը Սյունիքինն է: Այսօր հակառակորդն արդեն իսկ Սյունիքում է: Թշնամին այս պահին նստած է ՀՀ սուվերեն տարածքի Սյունիքի մարզի՝ Իշխանասար-Սև լիճ, Խնածախ-Խոզնավար, Արավուս-Տեղ-Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ-Ճակատեն-Ներքին Հանդ բնակավայրերի հարակից արոտավայրերում:
  • «Հայաստանն առանց հայերի» դիվային ծրագրին մասոնների և սիոնիստների գործուն մասնակցությունը

    «Հայաստանն առանց հայերի» դիվային ծրագրին մասոնների և սիոնիստների գործուն մասնակցությունը

    25.04.2023| 21:28
    1967 թ. աշնանը մասոնական կազմակերպությունների վերաբերյալ որոշ մերկացումներ կատարած «Ենի Ստամբուլ» թերթում Թալեաթ փաշայից բացի, որպես մասոններ նշված են նաև երիտթուրքերի իշխանության շրջանում կայսրության ֆինանսների հայտնի նախարար Մահմեդ Ջավիդ բեյի, Անկախության ատյանի ընդհանուր դատախազ Նեճիպ Ալիի և այլոց մասին։
  • Գողգոթա (օրվա խորհուրդը. պապիսˋ ցեղասպանության վկայող Ստեփան Ստեփանյանի վերհուշը)

    Գողգոթա (օրվա խորհուրդը. պապիսˋ ցեղասպանության վկայող Ստեփան Ստեփանյանի վերհուշը)

    25.04.2023| 09:38
    1915 թ. ապրիլի 24-ին սկսեցին հայերի կոտորածը: 50-60 ձիավորներով մտնում էին և պաշարում գյուղերը: Մի քանի հոգով, ցուցակը ձեռքներին տներից հանում էին տղամարդկանց: Թևերը կապած հավաքում էին գյուղի կենտրոնում: Տասնվեց տարեկանից մինչև 100 տարեկանը բոլորին հավաքում էին, քշում, տանում էին գյուղից դուրս, որևիցե մի ձորի մեջ կոտորում էին, հետո՝ հաջորդ գյուղը: Հերթը եկավ մեր գյուղին: Տղամարդ չկար, հորս բանտարկել էին, հորեղբորս զինվոր էին տարել: Հորս օգնում, բանտից փախցնում են: Բանտապետը ծանոթ է եղել հորս: Ասել էր. «Զաքար քեյա, այս գիշեր ձեզ տանում են սպանեն: Դու ինձ շատ լավություն ես արել: Ես ուզում եմ քեզ մի լավություն անեմ, բանտից դուրս հանեմ: Գնա´, կազատվես, քո բախտից, չես ազատվի, էլի քո բախտից: Ես իմ լավությունը կանեմ»: Եվ գիշերը դուրս է հանում հորս, բարի ճանապարհ մաղթում: Հայրս բանտից դուրս գալուց հետո մտածում է, ու՞ր գնալ, ու՞մ դիմել, ճամփա է ընկնում դեպի տուն: Ճանապարհին հանդիպում է ասքյարներին, որոնք գալիս էին դեպի մեր գյուղ: Երբ հորս են տեսնում, կանչում են. «Գավուր, ու՞ր ես փախչելու, արի էստեղ»: Հայրս ստիպված մոտենում է: «Ասա տեսնենք ու՞ր ես գնում այս ժամին»: Հայրս մտածում է, թե ի՞նչ ասի, որ սրանցից պրծնի. «Օսման բեկն ինձ կանչել է, պիտի գնամ նրա մոտ»: Սրանք չեն հավատում: Մեկն ասում է.«Եկեք սրան սպանենք», մյուսը. «Դարձնենք -տանենք իրենց գյուղ», սկսում են վիճել: Մեկը, թե՝ փողերը հանի, մյուսը՝ ոսկի ժամացույցը, մյուսը, թե. «Ժամացույցն ինձ տուր»: Հայրս ասում է. «Ինձ մի´ սպանեք, ինչ-որ ունեմ, ձեզ կտամ»: Վերջապես մեջները մի բարի մարդ է լինում, ասում է. «Այ ջանըմ, մեկ է սրան սպանելու են, ինչու՞ մենք մեղքի տակ մտնենք, փողերը կառնենք, թող գնա»: Համաձայնվում են, ինչքան ոսկի կար մոտը, ժամացույցը տալիս է: Մեկը հագի ժակետն է ուզում, հանում տալիս է: Այդպիսով հազիվ ձեռներից պրծնում է: Հասնում տուն:
  • ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ Ցեղասպանության մասին

    ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ Ցեղասպանության մասին

    25.04.2023| 09:28
    «Վրեժի կաթ պիտի տան մեր մայրերը մեր ծնվող մանուկներին…»
  • «Էլյա՛, լաո՛, ես էս տարի հաստատ կմեռնիմ, հըմը քզի կպատմիմ իմ ու Անդրանիկ փաշի սիրո մասին»

    «Էլյա՛, լաո՛, ես էս տարի հաստատ կմեռնիմ, հըմը քզի կպատմիմ իմ ու Անդրանիկ փաշի սիրո մասին»

    24.04.2023| 21:23
    Դուռեն չկարողացավ մատներով հողը փորել և միայն խճերով շտապ ծածկեց սովից հենց նոր մահացած աղջկա դիակը: Մի մազափունջ հասցրեց կտրել ու գրպանում պահել: ՈՒզում էր երկնքին նայել ու էլի փառք տալ, որ գերդաստանի քառասուն հոգուց գոնե տղան փրկվել է, բայց օդում աչքերը սառեցին։ Ձորաբերանով դեպի իրեն էին արշավում մի քանի ասկյար: Դուռեն տղային շտապ թաքցրեց մացառուտում, թաշկինակը մտցրեց բերանը, որ ձայն չհանի: Հետո սկսեց ավելի դանդաղ քայլել, իբր չի նկատել ասկյարներին:
  • Ապրիլի 23-ը նոր ցեղասպանության մեկնարկի օր.  Արցախը պաշարված է

    Ապրիլի 23-ը նոր ցեղասպանության մեկնարկի օր. Արցախը պաշարված է

    24.04.2023| 21:22
    Մինչ ԱԺ ամբիոնից վարչապետը հայ մեծանուն բանաստեղծներին, դասականներին, պատմաբաններին, առակագիրներին է ցիտում, հիմա էլ ավետարանից սաղմոսներ «շռայլում», Արարատի ու Արագածի իբր գովքն անում, բայց ենթատեքստերով այլ բան հասկացնում, Ադրբեջանը Բերձորում հսկիչ-անցագրային կետ է տեղադրում:
  • Լինելու է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՑԱՍՈՒՄ՝ դաժան, բայց անաչառ դատաստանի ողջ գործիքակազմով

    Լինելու է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՑԱՍՈՒՄ՝ դաժան, բայց անաչառ դատաստանի ողջ գործիքակազմով

    24.04.2023| 21:17
    N.P & Co-ին հինգ տարում հաջողվեց իսպառ վերացնել կամ դիմադրողականությունից զրկել 27 տարվա զրկանքների գնով քիչ թե շատ կայացած հայկական երկու պետությունների անխտիր բոլոր պետական և ազգային ինստիտուտները և երկրին ու բնակչությանը գրեթե պատրաստել «հայ-թյուրքական մեծ բարեկամության ու եղբայրության» սկզբնավորմանը՝ նույնն է, թե վերջնական բնաջնջմանը երկրագնդի երեսից: Մնում է միայն մեկ խոչընդոտ՝ Համազգային գլխավոր ինստիտուտը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ Վեհափառ հայրապետի գլխավորությամբ: