Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 
  • Վահագն Տատրեան. Հայոց Ցեղասպանութեան ականաւոր ուսումնասիրողը

    Վահագն Տատրեան. Հայոց Ցեղասպանութեան ականաւոր ուսումնասիրողը

    22.04.2023| 20:03
    Հայոց ցեղասպանութեան նշանաւոր ուսումնասիրող Վահագն Տատրեանի (1926(1), մայիսի 26 – 2019, Օգոստոսի 7) կեանքն ու գիտական գործունէութիւնն առանց վարանելու կարելի է բնութագրել որպէս իրական առասպել։ Անգնահատելի է նրա ներդրումը Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեան բնագաւառում։ Տատրեանը, մասնաւորապէս, Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեանը հաղորդելով նոր որակ՝ հիմնարար հարցադրումներով եւ գիտական նոր տեսութիւնների ու համեմատական ցեղասապանգիտութեան հենքի վրայ այն դարձրեց հասանելի միջազգային գիտական շրջանակներին։
  • «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ…» (Ղուկաս 19:22) (կամ՝ ինչո՞ւ պետք է դպրոցներում դասավանդվի Հայ Եկեղեցու պատմություն առարկան)

    «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ…» (Ղուկաս 19:22) (կամ՝ ինչո՞ւ պետք է դպրոցներում դասավանդվի Հայ Եկեղեցու պատմություն առարկան)

    22.04.2023| 19:58
    Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու հետ իշխանությունների լարվածությանը ի մասնավորի նկատելով. «Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծու հետ: Պողոս առաքյալից մի մեջբերում անեմ, ասում է՝ չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, ով հակառակվում է իշխանությանը, Աստծուն է հակառակվում, թող եկեղեցին իր հավատի, իր էության մասին մտածի»,- եզրափակեց վարչապետը:
  • Ինչպե՞ս պետք է հայը պատասխանի թուրքին

    Ինչպե՞ս պետք է հայը պատասխանի թուրքին

    21.04.2023| 20:11
    Ես խոնարհվում եմ հայի պատմության առջև, այն մեծ ուսուցչի, որի նմանը չի ունեցել և ոչ մի ազգ: Եվ ատում եմ ՝ ամբողջ հոգով ատում նրանց, ովքեր կեղծում են, համարում սովորական կամ պարզապես չեն մատուցում այդ իմաստուն ուսուցչին` Հայ Պատմությանը այնպես ինչպես իրականում նա կա՝ շքեղ ու զարմանալի իմաստուն: Ձեզ միշտ կմատուցեն դավաճանների ու տկարամիտ վախկոտների, ստախոս սրիկաների զազրելի պատմությունը, բայց խնամքով կթաքցնեն նրանց կողքին կանգնած հպարտ, իմաստուն և անզուգական խիզախ հայերին, որոնք փրկել են հայրենիքը և ապրեցրել: Նրանք ազնվական էին հոգով և գործով, որոնք ճակատագրի հեգնանքով ապրել են տկարամիտ ղեկավարների օրոք:
  • «Հայկական պետականություն» վեհ ու սրբազան գաղափարից «Հայկական» է մնացել միայն մեր մայր եկեղեցին՝ Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոսի գլխավորությամբ

    «Հայկական պետականություն» վեհ ու սրբազան գաղափարից «Հայկական» է մնացել միայն մեր մայր եկեղեցին՝ Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոսի գլխավորությամբ

    21.04.2023| 20:05
    Երեկ Գարեգին Վեհափառը պատշաճ համարեց իր ծանրակշիռ խոսքն ասել բոլորիս հուզող հարցերի շուրջ. Մայր Տաճարի վերաբացումից, «Հայ եկեղեցու պատմություն» դպրոցական առարկայից մինչև Արցախի հարց։
  • Ասում են...

    Ասում են...

    21.04.2023| 19:59
    Փաշինյանը մարդկանց ու տարածք է հանձնել, հաջորդ գործողությունը կլինի Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի ժամկետը երկարաձգելու մերժումը։ Նրանք այնտեղ պետք չեն, որպեսզի դրսից վկաներ չլինեն, թե ինչպես կվտարեն, դուրս կքշեն ու ինչպես կվարվեն հայերի հետ:
  • Ստվերում մնացած կյանքը (մարդ ում շնորհիվ 5 կարմիր ոսկով փրկվեցին շուրջ 500 որբեր)

    Ստվերում մնացած կյանքը (մարդ ում շնորհիվ 5 կարմիր ոսկով փրկվեցին շուրջ 500 որբեր)

    21.04.2023| 10:51
    ՓԱՌՆԱԿ ՇԻՇԻԿՅԱՆ (1902, Զեյթուն, Օսմանյան կայսրություն - 1976, Հովտաշատ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործիչ, արդարակյաց, որը Հայոց ցեղասպանությունից հետո սիրիական անապատի արաբական ընտանիքներում գտել և իրենց հայ ինքնությանն է վերադարձրել մոտ 500 հայ որբերի։
  • 666 և 777

    666 և 777

    20.04.2023| 22:39
    Նախ խոսենք այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում «6» թիվը։ (առանց սնոտիապաշտության մեջ ընկնելու. ձեր մտքով ոչինչ չմեկնեք) Հիշենք արարչագործության սկիզբը. «Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է։ Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր վեցերորդ» (Ծննդոց 1:31)։
  • Չեզոք  տունը և հայ որբերի փրկությունը  (ինքնության վերադարձ)

    Չեզոք տունը և հայ որբերի փրկությունը (ինքնության վերադարձ)

    20.04.2023| 22:36
    Հոդվածը երկար է, բայց շատերի նախնիների փրկության տունն է եղել Չեզոք տունը
  • «Միջին վիճակագրական» Նիկոլը

    «Միջին վիճակագրական» Նիկոլը

    20.04.2023| 22:30
    Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը: Նիկոլն ասում է. «Մենք ամենևին էլ իշխող, կառավարող էլիտա չենք, մենք միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, ովքեր կառավարելու մանդատ են ստացել»։
  • Կործանում տանող այս ճանապարհից հետ դառնալու տարբերակը  իշխանության հրաժարականն է

    Կործանում տանող այս ճանապարհից հետ դառնալու տարբերակը իշխանության հրաժարականն է

    20.04.2023| 22:24
    Նրանք, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում այսօրվա իշխանությանը ձայն չեն տվել, նաև նրանցից շատերը, որոնք իրենց կամքով ընտրել են այս իշխանությանը, ոչ մի կերպ չեն ընկալում այն գործողությունների տրամաբանությունը, որն այդ իշխանություններն անվանում են «խաղաղության հաստատման քաղաքականություն»։ Ակնհայտ է, որ այդ քաղաքականությունում պետական, ազգային շահերի առնչությամբ ենթատեքստ գոյություն չունի։ Ինչպիսի՞ բովանդակություն կարող է ունենալ այդքան կարևոր խնդրի քննարկումը մի երկրի հետ, ընդ որում՝ առանց նախապայմանների, որն օկուպացրել է Արցախի և ՀՀ տարածքները, որը մինչ օրս չի վերադարձրել ռազմագերիներին, որը շարունակաբար անվտանգային ու հումանիտար խնդիրներ է ստեղծում քո բնակչության համար, որը ոչ միայն չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլև ընդհանրապես վերացած է համարում այդ խնդիրը, որը մերժում է բանակցային որևէ ձևաչափ և այլն։