-
23.01.2018|
00:08
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելով նախորդ տարվա արդյունքները և նախանշել համակարգի 2018-ի գործունեության առաջնահերթությունները:
-
22.01.2018|
17:17
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019թ-ին անցկացվելու է Հայաստանում։ Իսկ մինչ այդ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում կկայանա «WCIT 2018»-ը։
-
21.01.2018|
12:56
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ին աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ: Հունվարի 22-ին և 23-ին նա հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ:
-
20.01.2018|
19:54
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանկի ղեկավար կազմի հետ:
-
20.01.2018|
13:33
Հանրային քննարկման է դրվել «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը շուտով կներկայացվի կառավարությանը։ Նախագիծը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով և Հայաստանի կառավարման համակարգի փոփոխությամբ։
-
20.01.2018|
13:29
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ:
-
19.01.2018|
15:00
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ:
-
18.01.2018|
23:43
Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, նախ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա` առանձնազրույցի ձևաչափով։
-
18.01.2018|
23:40
Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են Սահմանադրության փոփոխությունների նոր կարգավորումների ներքո հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:
-
18.01.2018|
23:36
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, բայց մասնակցել է կառավարության նիստին: Առայժմ հայտնի չէ՝ հրաժարականն ընդունվե՞լ է։