-
24.11.2017|
14:41
Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հետ: Սերժ Սարգսյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և կարևորել շփումները Հայաստանի բարեկամների հետ, որ կարևոր և պատասխանատու առաքելություն են ստանձնել:
-
24.11.2017|
02:25
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որը վարում է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:
-
23.11.2017|
22:17
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարի, քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի նկատմամբ անհանդուրժողականության կանխարգելման հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ինգիբորգ Գաբրիելին և ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ, պրոֆեսոր Հերիբերթ Հիրթեին տիկնոջ հետ:
-
23.11.2017|
11:55
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
-
21.11.2017|
17:51
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ աշխատելու է հատուկ ռեժիմով:
Նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանն արդեն մեկնարկել է:
-
21.11.2017|
17:50
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
-
21.11.2017|
13:37
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նոր որոշում է ընդունել․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»։
-
20.11.2017|
22:55
Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել` դատապարտելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ մտադիր են կյանքի կոչել վանաձորցիներին տված իրենց խոստումները` ստանձնելով քաղաքի կառավարման համատեղ պատասխանատվությունը։
-
18.11.2017|
17:35
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտե: Վարչապետը նախ շրջայց է կատարել կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակում՝ ծանոթացել մատուցվող ծառայություններին և դրանց բարելավման ուղղված աշխատանքներին:
-
18.11.2017|
14:16
Նոյեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նշվեց Ուսանողության միջազգային օրը։ Երեկոյին ներկա էին և իրենց շնորհավորանքները երիտասարդներին հղեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։