-
22.10.2017|
10:06
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ 2018-ին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով:
-
21.10.2017|
13:57
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է դարձել վրացական «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիգի Ծերեթելին:
-
21.10.2017|
10:33
Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկու երևանյան այցի ընթացքում քննարկված հարցերի թվում են եղել անվտանգության հարցերը: Լեհաստանի ԱԳ նախարարը բանակցությունների արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ինքն առաջին անգամ է Երևանում, իսկ Լեհաստանի ԱԳ նախարարի այց Երևան եղել է 7 տարի առաջ, և այցելելու ժամանակը վաղուց հասունացել էր:
-
21.10.2017|
10:31
Ցավոք, Ժնևում կայացած գագաթնաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, և զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են` հոկտեմբերի 20-ին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ բանակցություններից հետո։
-
21.10.2017|
10:10
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն և նշել, որ ուրախ է նրան հյուրընկալել երկու երկրների և ժողովուրդների համար հոբելյանական տարում, երբ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ մեկտեղ նշվում է Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-րդ տարեդարձը։
-
19.10.2017|
23:06
Որպես ցեղասպանության սարսափը վերապրած ժողովուրդ՝ Հայաստանը բարոյական պարտավորվածություն է զգում բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ, Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
18.10.2017|
20:51
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին:
-
-
17.10.2017|
12:31
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-20-ը պաշտոնական այցով կլինի Լեհաստանի Հանրապետությունում:
-
16.10.2017|
22:52
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ Ժնևում Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն այսօր հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: