-
09.06.2017|
22:46
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ ծանոթացել ավիացիոն ոլորտում տեղի ունեցող զարգացումներին և առաջիկա ծրագրերին: Կարեն Կարապետյանը նախ եղել է աերոդրոմային և օդային երթևեկությունների կառավարման կենտրոններում, որտեղ կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վերջիններիս գործունեության վերաբերյալ:
-
09.06.2017|
14:49
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցների պատվիրակությանը:
-
08.06.2017|
00:36
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հռոմում Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում երկու պետությունների հարաբերությունների զարգացման հեռանկարները, ձեռնարկվելիք քայլերը:
-
07.06.2017|
17:57
Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը:
-
07.06.2017|
17:41
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին:
-
06.06.2017|
20:47
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Վահե Ստեփանյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար:
-
02.06.2017|
10:09
Հայկական կողմերին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման մեջ՝ ադրբեջանական իշխանություններն իրականում փորձում են քողարկել իրենց պատասխանատվությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության սրման համար և խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
-
31.05.2017|
16:20
Մայիսի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի և Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ:
-
30.05.2017|
21:11
Մայիսի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:
-
30.05.2017|
21:09
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել է ծրագրի անցած ճանապարհը, ազդարարվել է «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, և ներկայացվել են այդ ծրագրին միացող առաջին դպրոցները՝ Հանրապետության մարզերից և Արցախից: