08.03.2017|
01:21
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Ֆրանսուա Օլանդի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: