21.09.2016|
12:11
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: