Այս օրերին մենք նշում ենք Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը: Այս մեծ համազգային տոնը ենթադրում է նաև անցած ճանապարհի, դրա նշանակալի հանգրվանների ու իրադարձությունների իմաստավորում և գնահատում:
Տարբեր բնագավառներում ակնառու հաջողությունների հասած անձանց Սերժ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևներ, շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պարգևների արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
Տարբեր բնագավառներում ակնառու հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պետական բարձր պարգևները:
Հայաստանի Հանրապետություն Նախագահ Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել։
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ: Պետդեպարտամենտի կայքում տեղադրված ուղերձում ասվում է.
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 25 տարին, որի սկիզբը դրեց 1990-ի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը: 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հանրաքվեով հաստատեց իր անկախությունը, երբ դեռ կար ԽՍՀՄ-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի 19-22-ը անցկացվող «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդես, որի հիմնական նպատակն է` ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները և նպաստել նոր շուկաների բացահայտմանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Խանդիկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն, անսպառ եռանդ և ավյուն, ստեղծագործական նորանոր նվաճումներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեդալների արժանացած Հայաստանի մարզիկների, նրանց մարզիչների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի...