-
15.06.2016|
12:02
Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ:
-
15.06.2016|
11:59
Ի կատարումն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի՝ կառավարությունում բացվել է թեժ գիծ՝ 56.23.52 հեռախոսահամարով:
-
14.06.2016|
23:48
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ):
Ավելի վաղ նախագահ Սերժ Սարգսյանը Արմեն Պապիկյանին ազատել էր նույն պաշտոնից:
-
14.06.2016|
23:48
Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում, կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
-
14.06.2016|
23:41
ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
-
14.06.2016|
23:37
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննախը (Ավստրիա) և Ցեզար Ֆլորին Պրեդան (Ռումինիա) հունիսի 15-17-ը ժամանելու են Ադրբեջան՝ փաստահավաք առաքելությամբ:
-
14.06.2016|
14:37
Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է հրաձգային զինատեսակներից:
-
13.06.2016|
14:31
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Օռլանդո քաղաքի ակումբում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ:
-
13.06.2016|
14:15
Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:
-
12.06.2016|
19:26
Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին: