-
17.03.2016|
10:30
Նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը` մարտի 16-ին, հանդիպում է ունեցել Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ:
-
17.03.2016|
10:21
Ապրիլի 7-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կգա Հայաստան՝ խորհրդարանում լրագրողներին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
-
16.03.2016|
19:10
Մենք դեմ ենք բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ մարտի 15-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Սերժ Սարգսյանը Կիպրոս է ժամանել մարտի 15-ի երեկոյան:
-
16.03.2016|
19:06
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունել է Սևծովյան տնտեսական հանձնաժողովի Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստի շրջանակում Հայաստան այցելած ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևին:
-
16.03.2016|
12:02
Վարչապետ Ցիպրասը հեռանկարային է համարել Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը՝ նկատի առնելով Իրանի հետ Հայաստանի ջերմ, բարեկամական հարաբերությունները:
-
16.03.2016|
11:59
Նախագահ Սերժ Սարգսյանն Աթենքում հանդիպել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի հետ:
-
16.03.2016|
11:57
Մենք պատրաստ ենք ընդունելու բոլոր սիրիահայերին, ովքեր որոշել են հեռանալ այդ երկրից՝ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի նախագահ Ալեքսիս Ցիպրասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
-
16.03.2016|
11:51
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա, նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
-
16.03.2016|
11:41
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն:
-
15.03.2016|
16:56
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Աժ-ում լրագրողների հետ զրույցում պնդեց, որ ընտրություններից հետո ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է: