-
24.01.2016|
00:14
Սիրելի՛ համաքաղաքացիներ, Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, այսօր, հունվարի 23-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 26-ի ցերեկը:
-
23.01.2016|
23:44
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, անցած տարվա արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող աշխատանքների առաջին փուլի ընթացքին։
-
23.01.2016|
10:19
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը երկօրյա այցով ժամանել է Ստամբուլ: Նախատեսվում են հանդիպումներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ:
-
22.01.2016|
18:11
Աթենքում գտնվող ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին հանդիպել է Հունաստանի «ՊԱՍՈԿ» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսի հետ:
-
22.01.2016|
17:08
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկու աշխատանքային օր իր հաշվին արձակուրդ է վերցրել։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
-
22.01.2016|
12:17
Հունվարի 19-ին Ագարակի մշակույթի պալատում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության Ագարակում տեղակայված N զորամասի 2015թ. արդյունքների տարեկան ամփոփիչ հաշվետու նիստը:
-
22.01.2016|
00:07
Հիշեցնում է, որ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը (ԽՀՀ) դեռևս 2015-ի մարտին առաջարկել էր օգտագործել մտքերի փոխանակության ընթացքում ձեռք բերված փորձը՝ հաստատելու համար իրավականորեն պարտավորեցնող համաձայնագրային նոր հիմք, որպեսզի այն փոխարինի 1999-ի Գործընկերության և համագործակցության հնացած համաձայնագրին:
-
21.01.2016|
23:47
Հունվարի 22-23-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Անիկ Ժիրարդենը:
-
21.01.2016|
23:45
ԼՂՀ ԱԺ խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հակահայկական զեկույցների վերաբերյալ։
-
21.01.2016|
17:28
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական, ոչ պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։