Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ընտրվել է ԵԽ նախարարների կոմիտեի Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողների խմբի նախագահ՝ 2016-ի հունվարի 1-ից, երկու տարով։
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ՀՀ առողջապահության նախարարությունը Առողջապահության Համաշխարհային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ անցկացրեց «Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը» խորագրով համաժողով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով):
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստ է Կուբա այցելել, բայց նախ կցանկանար համոզվել, որ կուբացիները քաղաքացիական ազատություններ ունեն, Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է նա Yahoo! News-ին տված հարցազրույցում:
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...