13.12.2015|
10:31
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում` ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում, եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ ամենամյա խորհրդակցությունն է անցկացրել, որի ժամանակ անդրադարձել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններին, ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը, Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքներին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Երևանում կայացած նախարարական համաժողովին, Հայաստանի արտաքին քաղաքական ասպարեզի վերջին զարգացումներին։