01.11.2015|
20:29
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Ուզբեկստանում է։ Սամարղանդում Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի արտաքին գործոց նախարարների հետ հանդիպման ընթացքում Քերրին ասել է, որ դեմոկրատիայի հարցում առաջընթացը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը։