19.10.2015|
12:56
ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը կայցելի Թուրքիա՝ հաղորդում է Anadolu գործակալությունը։ Թուրքիայում Նուլանդը կքննարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, փախստականների ճգնաժամը, անվտանգությանն ուղղված սպառնալիքները։ Նուլանդը նաև կայցելի Իսպանիա և Հունաստան։