Գործադիրի որոշմամբ՝ Վարդան Հարությունյանն ազատվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում նշականվեց Դավիթ Անանյանը։
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն այսօր հաստատել են ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ տալով հնարավորություն տարբեր ոլորտներում խոր համագործակցության համար: Փաստաթղթին կողմ է քվեարկել 55 պատգամավոր՝ 2-ը՝ դեմ, 7-ը՝ ձեռնպահ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր:
Իրանի արտգործնախարարը շատ դրական և կառուցողական է որակել այսօրվա հանդիպումը ԵՄ ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ՝ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի շուրջ:
Սոչիում ԵԱՏՄ բարձր խորհրդի նիստի շրջանակներում հանդիպումներից ռուսական մամուլի համար թերևս ամենակարևորը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումն էր։
Հայաստանն ունի մեծ էներգիա՝ նոր իմպուլս հաղորդելու Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ և քաղաքական, և տնտեսական ոլորտներում.քիչ առաջ լրագրողների առջև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ գագաթաժողովի օրակարգային հարցերին:
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...