-
03.03.2018|
15:35
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին բանակցություններն ամփոփել են հայտարարություններով:
-
03.03.2018|
15:34
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել։ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսեսյանին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին։
-
03.03.2018|
15:32
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 2-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն:
-
02.03.2018|
23:27
Մարտի 2-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստ։ Նիստի ընթացքում բացվել են մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը։
-
02.03.2018|
15:14
ՀՀԿ ԳՄ նիստին անդրադարձ է եղել արտաքին քաղաքականությանը, Ազգային ժողովի քառօրյային և այլ հարցերի, այդ թվում Անվտանգության խորհրդի նիստում հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-
02.03.2018|
14:59
Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելը հարգանքի տուրք էր` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-
02.03.2018|
01:13
ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ԱԽ նիստ: Մինչև օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը նա նիստին մասնակցող բոլոր գործընկերների անունից շնորհավորել է Գագիկ Հարությունյանին՝ Ազգային ժողովում լայն համաձայնությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ և բարեմաղթել, որ դատական խորհրդի անդամ մյուս գործընկերների հետ հաջողությամբ իրականացնի խորհրդի սահմանադրական գործառույթը, այն է՝ ապահովել դատարանների և դատավորների անկախությունը:
-
01.03.2018|
21:10
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյոք համաձա՞յն է կրել պատասխանատվություն ՀՀԿ-ի հանդեպ եղած հասարակության անվստահության ու քննադատությունների համար:
-
01.03.2018|
21:02
Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Մինչև օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը Նախագահը նախ նիստին մասնակցող բոլոր գործընկերների անունից շնորհավորել է Գագիկ Հարությունյանին՝ Ազգային ժողովում լայն համաձայնությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և բարեմաղթել, որ դատական խորհրդի անդամ իր մյուս գործընկերների հետ միասին նա հաջողությամբ իրականացնի խորհրդի սահմանադրական գործառույթը, այն է՝ ապահովել դատարանների և դատավորների անկախությունը:
-
28.02.2018|
18:49
Փետրվարի 26-27-ը Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը: