Ինձ համար տարբերություն չկա` Հայաստանի արտաքին գործոց նախարարության շենքի վրա խփված է Հայաստանի դրոշն ու այնտեղ նստում է Արարատ Միրզոյանը, թե՞ շենքի վրա խփված է Արդբեջանի դրոշը:
Եթե հակիրճ ասեմ, ապա թե՛ ավելի վաղ անցյալում, և թե՛ հատկապես վերջին մի քանի տարիների իմ գրեթե բոլոր գրառումներն ու եթերները ուղղված են եղել մարդկանց մեկ բան համոզելուն, որ Ռուսաստանը եղել է, կա և կլինի մեր միակ բարեկամն աշխարհում։
Արցախը մնաց միայնակ և, այլ ելք չունենալով, հանձնվեց: Մեծ քաղաքականության մեջ անբարոյականությունը սկզբունք դարձրած քամելեոնները թքեցին մի բուռ ժողովրդի իրավունքների վրա: Բայց վերևն Աստված կա, և կա նաև բումերանգի հայտնի գործոնը՝ մի օր իրենց ճակատին կստանան կործանիչ հարվածը:
...Հայաստանը անորոշութեան եւ անտարբերութեան ամպերով է ծածկուած. իսկ արիւնաքամ դարձած Արցախը ամրօրէն կը մնայ պատնէշի վրայ: Պատի՛ւ իրեն: Արցախը մեր ժողովուրդի իրաւունքներուն ու Հայաստանի ամբողջականութեան, անվտանգութեան եւ անկախութեան պաշտպանութեան առաջին ճակատն է. պէտք է զայն ամէն գնով պահել ամուր:
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, շատ ուժեղ ազգային տոն է՝ Տեր-Պետրոսյան Լևոնի անկախության տոնը: Այս առիթով պետք է ասեմ, որ սեպտեմբեր ամիսը հայ ժողովրդի վրով չի, պարզապես սև ամիս է:
Մեր ներկա կյանքում ամենից շատ արծարծվող հարցերից մեկն այն է, թե ուժային աշխարհում և ուրիշների շահ-ուժային դաշտում մենք ինչքանո՞վ կարող ենք ազդել մեր ճակատագրի ու մեզ հետ կատարվող ամեն ինչի վրա...