-
30.06.2013|
12:53
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդներն այսօր երկրի տարբեր քաղաքներում դուրս են գալու փողոց, որպեսզի ստիպեն երկրի ղեկավարին անցկացնել նախագահի արտահերթ ընտրություններ։ Նման կոչով երեկ ելույթ է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, «Ադ-Դուստուր» կուսակցության ղեկավար Մուհամեդ Ալ Բարադեյը։
-
30.06.2013|
12:52
Այսօր Խորվաթիայում անցկացվում են զանգվածային տոնախմբություններ՝ նվիրված Եվրամիության անդամակցմանը։ Եվրոպական երկրների առաջնորդները հավաքվում են մայրաքաղաք Զագրեբում, որպեսզի մասնակցեն այդ տոնախմբություններին։ Հուլիսի 1-ից բալկանյան այս երկիրը կդառնա ԵՄ 28-րդ անդամը։
-
30.06.2013|
12:50
ԱՄՆ որոշ արևմտյան նահանգներում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 50 և ավելի աստիճան։ Իշխանությունը բնակչությանը նախազգուշացրել է երկար չմնալ բաց երկնքի տակ։ Լաս Վեգասում արևային հարվածից մահացել է ծեր մի մարդ, ով բնակարանում չուներ օդափոխիչ։
-
29.06.2013|
22:00
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին կոչ է արել կառուցողական աշխատանքներ տանել ընդդիմության հետ, որպեսզի երկրում քաղաքական ճգնաժամին վերջ դրվի։ ՙԻրավիճակը Եգիպտոսում մեզ անհանգստացնում է։
-
29.06.2013|
16:38
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսիին և նրա ընտանիքի անդամներին նախագահական նստավայրից տեղափոխել են առավել ապահով վայր։ Հիշեցնենք, որ Կահիրեում ընթանում են հակաիշխանական ցույցեր։
-
29.06.2013|
16:37
Իրանը շարունակելու է խաղալ իր պատմական դերը Մերձավոր Արևելքում՝ վարելով չափավոր քաղաքականություն։ Այսօր այդ մասին հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով Թեհրանում։
-
29.06.2013|
14:59
ԱՄՆ-ի հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հարցը դեռևս օդում կախված է: Նրա պաշտպանության հարցով այս պահին հանդես են գալիս երեք երկրներ` Վենեսուելան, Էկվադորը և, իհարկե, Ռուսաստանը: Վերջինս ԱՄՆ-ի հետ չունի էքստրադիցիայի պայմանագիր և մտադիր չէ առանց այդ պայմանագրի Սնոուդենին հանձնել Միացյալ Նահանգներին:
-
29.06.2013|
13:29
«Աշնանը հնարավոր է մենինգիտ վարակի նոր բռնկում Դոնի Ռոստովում»: Այս մասին երեկ, Interfax.ru լրատվական ծառայությանն հայտնել է Առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների գծով բժիշկ Նատալիա Պշենիչնայան:
-
28.06.2013|
23:26
Եվրամիության անդամ երկրների առաջնորդները որոշել են սկսել պաշտոնական բանակցություններ Սերբիայի հետ՝ ԵՄ-ին վերջինիս անդամակցության վերաբերյալ։ Սերբիայի՝ ԵՄ-ին միանալու հայտը երկար ժամանակ առկախված վիճակում էր՝ Կոսովոյի հետ կապված վեճերի պատճառով։
-
28.06.2013|
23:22
«Նախախորհրդարան» քաղաքական նախաձեռնության համակարգող ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ հետ մեր հարցազրույցը վերածվեց բուռն բանավեճի, որը ներկայացնում ենք մասնակի խմբագրումներով:
blank" class="zoomgraphics">.