21.06.2013|
01:23
Հայոց պառլամենտարիզմն իր «պատմության մեջ» ինչ ասես չի տեսել: Բայց նախորդ օրվա գեներալիտետային «հաղթարշավը» լրիվ նոր խոսք էր այդ պատմության մեջ` «կատարման», մթնոլորտի, եզակի համախմբման, իրարանցման, ԲՀԿ-ականների գործարար թևի «ականազերծման», մնացյալ գործարարների` ողջ օրն իրենց «ախպերների խաթեր» խորհրդարանի միջանցքներում թրև գալու, պարապուրդի մատնվելու և վերջապես վաստակած «մե քեֆ, մե ուրախության» առումով: