Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 
  • Փտած համակարգի «լազաթը» (տրագիֆարս)

    Փտած համակարգի «լազաթը» (տրագիֆարս)

    14.06.2013| 11:54
    «Հռչակավոր Լիցկային անգութ շանսատակման հանձնված «Սյունիք» ՍՊԸ-ում, ինչպես գիտեք, գնդակահարվեց բանակի գնդապետը։ Այս նախանձախնդիր «սխրանքով» Լիցկան յուր ախպերական թաթը մեկնեց ընդամենը մայոր խորտակած Նեմեցին։ Այսպիսով, անիրավական կարգն ու սահմանադրական սամումը մեր նորանկախ պետությունում բնավ վտանգված չեն»։ ՇԴ-ն նաև վստահեցնում է, որ «սպասվում են նոր ձեռքսեղմումներ։ Այսպես, միանգամայն հնարավոր է, որ վասն հայրենյաց մարտնչած ու դրա դիմաց եղ ու բրինձ մռնչացող նախկին ազատամարտիկները քավության բուժարար նպատակով հայտնվեն Սոմալիի քաղաքամայր Մոգադիշոյի սոցապծառայության բարեգութական ճաշարանում` անկոչ հյուրի կարգավիճակով»։
  • Չուղարկված նամակ մամոնայի  հայ զավակներին

    Չուղարկված նամակ մամոնայի հայ զավակներին

    14.06.2013| 11:51
    Աշխարհի ոչ մի երկրում և ոչ մի ժամանակ դրամատերերին, հարուստ մարդկանց չեն սիրել: Որովհետև աղքատների ու կիսաղքատների մեծամասնությունը համարել ու համարում է, որ զորեղ, հաճախ իրեն կառավարող հարուստների փոքրամասնությունն անարդարությամբ, իր հաշվին է ունևորություն ձեռք բերել:
  • Ցանկացած մարդ, այդ թվում նաև` նախարարները, ազատ է ցանկացած վայրում հաշիվ ունենալու

    Ցանկացած մարդ, այդ թվում նաև` նախարարները, ազատ է ցանկացած վայրում հաշիվ ունենալու

    14.06.2013| 11:35
    Ամառային նստաշրջանի ԱԺ վերջին քառօրյան «էկզոտիկ» էր, իսկ նիստում մթնոլորտային ճնշումը` շատ բարձր։ Ընդդիմադիր թևը խիստ մեղադրանքներ ներկայացրեց վարչապետին ֆինանսական մեքենայությունների առումով, ընդգծելով, որ գումարները կուտակում է օֆշորային գոտում։ Վարչապետը հերքեց այդ բոլոր մեղադրանքները։ Եվ այսպես, ինչո՞վ են պայմանավորված վարչապետին ֆինանսական մեքենայություններում պարբերաբար մեղադրելու փորձերը։ Հարցը փորձեցինք ճշտել ԱԺ միջանցքներում։
  • Իրական ու անիրական  սահմաններից ասդին ու անդին

    Իրական ու անիրական սահմաններից ասդին ու անդին

    14.06.2013| 01:21
    Ի՞նչ տարբերություն կա Թահրիր, Թաքսիմ և Թատերական (պաշտոնապես Ազատության հրապարակը այդպես է կոչվում) հրապարակների միջև: Բացի երկրներից: Բացի ժամանակներից: Բացի ճարտարապետներից: Եվ` ի՞նչ նմանություն: Փաստորեն, հրապարակներից են սկսվում հեղափոխությունները: Եվ այս փաստը այլևս աներկբա է:
  • Մեծ բլեֆ

    Մեծ բլեֆ

    14.06.2013| 01:18
    Քաղաքական սեզոնը կարելի է համարել փակված: Վերջին ակորդը Տիգրան Սարգսյանի հետ կապված սկանդալն էր` Լևոն Զուրաբյանից «օֆշորգեյթ» անվանյալ: ՈՒ եթե խարսխվենք հարգարժան ծերուկի (ոչ Տեր-Պետրոսյանի, այլ Ֆրոյդ պապիկի) տեսության վրա, ապա ենթագիտակցական կրակոցն ինքնին «մատնված» ու ամեն բան ասված է այս մեկ բառով` «օֆշորգեյթ», զի առաջին ասոցիացիան ՈՒոթըրգեյթն էր, որի պատճառով ԱՄՆ նախագահ Նիքսոնը հրաժարական տվեց:
  • Ո՞Ւր են մեր անհնազանդները

    Ո՞Ւր են մեր անհնազանդները

    14.06.2013| 01:10
    Մի տեսակ տխուր է առանց նրանց: Մանավանդ, երբ նայում ես Թուրքիայի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցողին: Նույն տեխնոլոգիաներն են: Թաքսիմը մեր «Մաշտոցի պուրակ-2»-ն էր` տեխնոլոգիայի ու լուծումների առումներով: Չնայած ծավալների, կազմակերպչական թափի, շահագրգիռ կողմերի, միջազգային խաղացողների և ուշադրության առումով բոլորովին այլ վիճակ է:
  • Չի կարելի բացառել, որ ամեն ինչ  շատ ավելի պրոզաիկ է ու սովորական և  հանգում է սոսկ… Կաբաևային

    Չի կարելի բացառել, որ ամեն ինչ շատ ավելի պրոզաիկ է ու սովորական և հանգում է սոսկ… Կաբաևային

    14.06.2013| 01:08
    Չի կարելի ասել, թե Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինների ամուսնալուծության փաստը աղմկահարույց թե սկանդալային իրադարձություն դարձավ ռուսաստանյան լրատվամթնոլորտում: Ինչ-որ տեղ դա սպասելի էր, քանզի արդեն տևական ժամանակ երկրի ղեկավարը հրապարակային միջոցառումներին ներկայանում էր առանց կնոջ ուղեկցության: Էլ չենք ասում ասեկոսեների մասին, ըստ որոնց` Պուտինը, իբր, «մտերիմ» հարաբերությունների մեջ է Պետդումայի պատգամավոր գեղեցկուհի Ալինա Կաբաևայի հետ: Այ, եթե Պուտինը փորձի օրինականացնել այդ կապը, դա արդեն պայթած ռումբի ազդեցություն կունենա:
  • «Թերթը բազմազան է, Աստծունը տալիս է  Աստծուն, կեսարինը` կեսարին»

    «Թերթը բազմազան է, Աստծունը տալիս է Աստծուն, կեսարինը` կեսարին»

    14.06.2013| 00:58
    Հարցերին պատասխանում է «Իրատես de facto»-ի լրագրող, երաժշտական մեկնաբան ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏԸ:
  • «Բաքուն, ՄԱԿ-ը և «Բրիթիշ փեթրոլեումը» հայ  փախստականների հանդեպ մեծ հանցանքներ են գործել»

    «Բաքուն, ՄԱԿ-ը և «Բրիթիշ փեթրոլեումը» հայ փախստականների հանդեպ մեծ հանցանքներ են գործել»

    14.06.2013| 00:45
    Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի անդամներ ՄԱՐՏԻՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ, ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԸ, ՍՈՒՍԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԸ երեկ «Իրատես de facto» ակումբում անդրադարձան հայ փախստականների խնդիրներին, տեղեկացնելով, որ դիմել են և՛ ՀՀ, և՛ ԼՂՀ նախագահներին, և՛ Ամենայն հայոց կաթողիկոսին, հանդիպումներ են ունեցել ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանների, փոխդեսպանների հետ, սակայն արդյունքները դեռ տեսանելի չեն, քանի որ նրանց պահանջներից ոչ մեկը դեռ հավուր պատշաճի չի քննարկվել:
  • «Ո՛չ մի ռևերանս ո՛չ մեկի նկատմամբ  մենք երբեք չենք արել»

    «Ո՛չ մի ռևերանս ո՛չ մեկի նկատմամբ մենք երբեք չենք արել»

    14.06.2013| 00:41
    ԱԺ այս քառօրյայում ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ և՛ ելույթի, և՛ հարցի տեսքով վարչապետին «պարտադրեց» մի քանի անգամ հերքել, որ ինքը օֆշորային գոտիներում ձեռնարկություններ ունի: Ի վերջո, Տիգրան Սարգսյանը, հակադարձելով նրան, ասաց. «Դուք էլ, թողած երկիրը փրկելու խնդիրը, զբաղվում եք անհեթեթություններով»։ Հետո էլ, անդրադառնալով արտագաղթին, հավելեց. «Պետք չէ ձեր ձեռքերը լվանաք, քաշվեք ղրաղ ու ասեք, որ կապ չունեք դրա հետ: Երբ ժողովուրդը տեսնում է, որ այլընտրանք չկա, հեռանում է: Երբ տեսնում է, որ չկա ընդդիմադիր լուրջ քաղաքական ուժ, դա ձեր անհաջողությունն է»: