Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 
  • Փաստորեն, լավ «աճել» ենք

    Փաստորեն, լավ «աճել» ենք

    29.05.2013| 17:31
    «Ծրագրի իրականացմանն էապես նպաստել են այն օրենքները, որոնք ընդունվել են Ազգային ժողովի կողմից և այն համատեղ աշխատանքը, որ մենք ձեզ հետ միասին իրականացրել ենք»,-այսօր ԱԺ-ում 2012-ի բյուժեի կատարողականը ներկայացնելուց հետո ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով պատգամավորներին համատեղ աշխատանքի համար: Իսկ մինչ այդ վարչապետը թվերի լեզվով ներկայացրեց անցնող տարում տնտեսության ոլորտները:
  • «Արցախի ու Հայաստանի տնտեսությունները համեմատելի չեն»

    «Արցախի ու Հայաստանի տնտեսությունները համեմատելի չեն»

    29.05.2013| 16:37
    Առաջին հանրապետության տոնի առթիվ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրված տոնական համերգին ներկա էր նաև ԼՂՀ վարչապետ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Մինչ միջոցառման մեկնարկը վարչապետը միջանցքում մոտեցավ Հայաստանի մի քանի նախարարների, բարևեց, կարճ զրույցից հետո Ղարաբաղի բառուբանով հարցրեց, թե կառավարական օթյակում պիտի նստի, ո՞նց գնա: Ցույց տվեցին: Մոտեցա, որ մի քանի հարց տամ:
  • Պատրաստ է կանգնել Ժիրայր Սեֆիլյանի կողքին

    Պատրաստ է կանգնել Ժիրայր Սեֆիլյանի կողքին

    29.05.2013| 15:42
    Ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանը մշտապես սատարել է ընդդիմադիր քաղաքական ուժերին, հանդես եկել հրապարակային ելույթներով ինչպես 2003-ի հետընտրական զարգացումներից հետո, այնպես էլ` 2008-ի շարժման ժամանակ: Նախախորհրդարանն այսօր հանդես է գալիս հանրահավաքներով, հանդիպում ժողովրդի հետ, առաջարկում ձևավորել այլընտրանքային իշխանության մարմիններ, կնքել քաղաքացիական պայմանագրեր և դրանց միջոցով ստանալ յուրաքանչյուր քաղաքացու լիազորությունը` իշխանափոխություն իրականացնելու համար:
  • Փորձելու են հենվել քաղաքացու վրա

    Փորձելու են հենվել քաղաքացու վրա

    29.05.2013| 14:41
    Որպես ընդդիմադիր ուժ հանրությանը ներկայացող «Նախախորհրդարանը» մայիսի 28-ին հանրահավաք էր հրավիրել Վանաձորում: Բացի ստանադարտ ձևակերպումներից, որոնք նկարագորմ են հանրապետությունում տիրող վիճակը, Նախախորհրդարանի անդամները հայտարարել են նաև այլընտրանքային իշխանություն ձևավորելու անհրաժեշտության մասին: Իսկ «այլընտրանքային իշխանության մարմիններ» ասելով Նախախորհրդարանը նկատի ունի քաղաքացիական պայմանագրեր կնքելն ու դրանց միջոցով յուրաքանչյուր քաղաքացու լիազորությունը ստանալը՝ իշխանությունն իրականացնելու համար:
  • Շևարդնաձեն` Սաակաշվիլիի դեմ

    Շևարդնաձեն` Սաակաշվիլիի դեմ

    29.05.2013| 13:38
    «Վրաստանը չպետք է դադարեցնի Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու փորձերը», -ասել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն:
  • Ռուսները խախտել են վրացական սահմանը

    Ռուսները խախտել են վրացական սահմանը

    29.05.2013| 12:32
    Ըստ izvestia.ru-ի` Վրաստանի ՆԳՆ-ն մայիսի 27 –ին հայտարարել է, որ 2008 -ի պատերազմից հետո Հարավային Օսիայի սահմանը պաշտպանող ռուսական սահմանապահներն ապօրինաբար տեղաշարժել են սահմանի գիծը ի վնաս վրացական կողմի: ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կխաբեր Կեմոկլիձեն ասել է, թե ռուսական սահմանապահների գործողությունները անօրինական են ու, իր տեղեկություններով, սկսվել է նոր սահմանային գծի դեմարկացիա (սահմանազատում):
  • Պենտագոնը հերքել է Սիրիայի վրա հարձակման մասին լուրերը

    Պենտագոնը հերքել է Սիրիայի վրա հարձակման մասին լուրերը

    29.05.2013| 11:31
    Պենտագոնը չի պատրաստվում զինված միջամտություն ցուցաբերել Սիրիայի ներքին հակամարտությանը։ Երեկ նման հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջորջ Լիթը։
  • Վենեսուելայի նախագահին հետապնդում են

    Վենեսուելայի նախագահին հետապնդում են

    29.05.2013| 11:28
    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի աջ ուժերը և ամերիկյան իմպերիալիզմը հետապնդում են իրեն։ Ելույթ ունենալով Բոլիվար նահանգի բանվորների առջև՝ նա նշել է, որ այդ պատճառով ստիպված է հատուկ ուշադրություն դարձնել իր անվտանգությանը։
  • Կուբայում կբացվեն ինտերնետ-ակումբներ

    Կուբայում կբացվեն ինտերնետ-ակումբներ

    29.05.2013| 11:27
    Կուբայի կառավարությունը հայտնել է, որ շուտով կընդլայնի ինտերնետ հասանելիությունը երկրի տարածքում։ Այդուհանդերձ, տնային պայմաններում համաշխարհային ցանցին միացման արգելքը կպահպանվի։ Հաջորդ շաբաթ ամբողջ երկրով մեկ կբացվեն 118 ինտերնետ-սրճարաններ, որտեղ համացանցից մեկ ժամ օգտվելու համար այցելուները պետք է վճարեն 4,5 դոլար։ Կուբայում ամսական միջին աշխատավարձը 20 դոլար է, այդ իսկ պատճառով շատ բնակիչներ կարող են ինտերնետից օգտվել միայն ուսումնական հաստատություններում կամ աշխատավայրում։
  • Նայրոբիում քննարկում են Սոմալիում ներդրումների հարցը

    Նայրոբիում քննարկում են Սոմալիում ներդրումների հարցը

    28.05.2013| 22:27
    Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում աշխատանքն է սկսել տարածաշրջանային համաժողովը, որը նվիրված է Սոմալիի վերականգնմանը։ Կազմակերպիչների խոսքով՝ Սոմալիում իրավիճակի կայունացման ֆոնին համաժողովը նպատակ ունի ցուցադրել առկա հնարավորությունները՝ երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու համար։