Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 
  • «Մեր գլխավոր խնդիրը հայ  երիտասարդներին համախմբելն է»

    «Մեր գլխավոր խնդիրը հայ երիտասարդներին համախմբելն է»

    17.05.2013| 11:03
    Աբու Դաբիում տարբեր առիթներով հանդիպել եմ հայ երիտասարդների, որոնցից շատերը մասնագիտություն են ստացել, աշխատում են, ապագայի համար բավական լուրջ մասնագիտական ծրագրեր ունեն: ՈՒրախալի է տեսնել, որ նպատակասլաց են ոչ միայն հայ տղաները, այլև աղջիկները: Մի քանի անգամ հանդիպել էի 27-ամյա ԱՆԻ ԲԱԴԱՆՅԱՆԻ հետ:
  • Ավագանին պետք է մաքրի ավգյան ախոռները

    Ավագանին պետք է մաքրի ավգյան ախոռները

    17.05.2013| 01:26
    Էլիսի Ավգիաս թագավորը ահռելի քանակությամբ գոմաղբ էր կուտակել յուր սեփական ախոռներում ու կրակն էր ընկել աղբի ձեռքը Ավգիասը։ Ալփեոս և Պենոս գետերը մի օր շրջեց դեպի ավգյան ախոռներ և Հերակլեսին օգնության կանչեց։ Հերակլեսը, հասկանալի է, մաքրեց ախոռները։ Այսինքն, Ավգիոսի դերում այսօր քաղաքապետարանն է, Հերակլեսի դերում էլ` ավագանին։ Եթե չեք մոռացել` Երևանով հոսում են Զանգուն ու Գետառը։
  • Հարավային Կովկասը` Արևմուտքի  անվտանգության միջնաբերդ

    Հարավային Կովկասը` Արևմուտքի անվտանգության միջնաբերդ

    17.05.2013| 01:24
    Կովկաս-կասպյան տարածաշրջանն ավելի շատ է գտնվում միջազգային քաղաքականության ու հասարակայնության ուշադրության կենտրոնում, քան քաղաքականության ու տնտեսության առումով մյուս ուշագրավ տարածաշրջանները։
  • Ընտանեկան բյուջեի  մուտքերն ու ելքերը

    Ընտանեկան բյուջեի մուտքերն ու ելքերը

    17.05.2013| 01:15
    Երբ կիրակի օրը ավտոբուսով Թբիլիսիից վերադառնում էի Երևան, Սեմյոնովկայից սկսած դաշտերը կարկտի տակ էին, կլոր ու խոշոր կարկտահատիկները չէին հալվել ու չէին հալվում: Երևանում առաջին շփումս դեղատան հետ էր, մի քանի դեղ միայն, ու ասացին, որ դեղերը թանկացել են: Հետո գնացի կաթնամթերքի, երրորդ խանութում միայն օրվա մածուն ու թթվասեր կար, վճարելիս ասացին, որ կաթնամթերքը թանկացել է: Հերթով պարզեցի, որ թանկացել են նաև ծաղիկները, կանաչիները (համեմն ընդհանրապես Զատկի օրվա թարխուն է դարձել):
  • Ջինը շշից  դուրս կգա՞

    Ջինը շշից դուրս կգա՞

    17.05.2013| 01:12
    Նախօրեին կատարվեց այն, ինչը մանրակրկիտ նախապատրաստվում էր վերջին շաբաթվա ընթացքում, երբ «նոն ստոպ» տարբերակով Քերին այցելում էր Ռուսաստան, Քեմերոնն ու Նեթանյահուն` նույնպես, երբ նույն Քեմերոնը թռչում էր Վաշինգտոն, «Հըզբոլլահը» գնում էր դեպի Գոլանի բարձունքներ` ռմբակոծելու Իսրայելը, իսկ ՄԱԿ-ը նախապատրաստվում էր «ժողովի»:
  • ԲՀԿ-ն ընդդիմություն է Ծառուկյանին

    ԲՀԿ-ն ընդդիմություն է Ծառուկյանին

    17.05.2013| 01:00
    Իսկ որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է Ծառուկյանին, միշտ է ակնհայտ եղել: Սակայն երկու կարևոր «միջոցառումների» ընթացքում` հատկապես: Առաջինն առնչվում է նախագահական ընտրություններին, ուր ԲՀԿ-ն` յուր բոլոր սատելիտներով, պնդում, ապացուցում, «ամպագոռգոռվում» էր, թե` ո՞վ չունի… թեկնածու, Ծառուկյանն է` մաքսիմում, Օսկանյանն է` մինիմում, սակայն պարզվեց… արքան մերկ է: Ասել է` ԲՀԿ-ն ոչ մի թեկնածու էլ չունի: Այդ մասին հայտարարեց ԲՀԿ-ին խիստ ընդդիմադիր (փաստորեն) պարոն Ծառուկյանը:
  • Կոռուպցիան անհաղթահարելի չէ

    Կոռուպցիան անհաղթահարելի չէ

    17.05.2013| 00:38
    «Իրատես de facto»-ի հյուրն է Հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:
  • «Մենք մեզ խելոք պիտի պահենք, որ թույլ տան հոմոսեքսուալիստների Եվրոպան մտնել»

    «Մենք մեզ խելոք պիտի պահենք, որ թույլ տան հոմոսեքսուալիստների Եվրոպան մտնել»

    17.05.2013| 00:35
    Այսօր իշխանական դաշտում ամեն ինչ, կարծես, կանխատեսելի է, ու նոր բան դժվար է սպասել, ինչը չես կարող ասել ընդդիմության մասին. այստեղ քայլերի ու գործողությունների այնպիսի անորոշություն է, որ հազիվ թե կարողանաս զանազանել` որ ուժն է ներկայացնում Հայաստանի ընդդիմադիր դաշտը: Ազգովին իրական ընդդիմության փնտրտուքի մեջ ենք: Մեզանում իշխանությանը հակակշռող ընդդիմություն կա՞. այս հարցով սկսեցինք զրույցը քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ:
  • «Տուր իշխանություն` փորձիր հավատը»

    «Տուր իշխանություն` փորձիր հավատը»

    17.05.2013| 00:32
    «Ներկան անցյալի շարունակությունն է»: Սա, երևի թե, նշանակում է նաև, որ այսօրվա բազեական սերունդը պիոներ-կոմերիտականների սերնդի շարունակությունն է: Եթե դա այդպես է, ուրեմն, ֆորմալ տրամաբանությամբ, բազեականներն էլ նույն հավակնությունները պիտի ունենան, ինչ այն ժամանակվա «կոմսոմոլները»: Նրանցից շատերին, օրինակ, թվում էր, թե ի վերուստ իրենց ճակատին գրված է շրջկոմի քարտուղար կամ առնվազն բաժնի վարիչ դառնալու գիրը: Իհարկե, ոմանք «ճակատի գրից» չեն խուսափել, թեև, ժամանակի որոշակի սրբագրման ենթարկվելով, շրջկոմի քարտուղարացուն այժմ դարձել է Ազգային ժողովի պատգամավոր կամ էլ որևէ երկրի արտակարգ ու լիազոր դեսպան: Որոշ բացառություններ եղել են, իհարկե: Մի խոսքով, պաշտոնյաների ընտանիքներում պաշտոնավորներ «բուծելու» գործընթացը շարունակական է եղել:
  • Սպիտակ տան և Կրեմլի «սերն» ու «ատելությունը»

    Սպիտակ տան և Կրեմլի «սերն» ու «ատելությունը»

    17.05.2013| 00:24
    Ինչ-ինչ, բայց համառության պակաս ԱՄՆ-ի նախագահը, երևում է, չունի։ Օվկիանոսի երկու ափերի փորձագետները վաղուց արդեն «խաչ են քաշել» նրա հոգեզավակ «վերաբեռնման» վրա, քաղգործիչներն արդեն արձանագրում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև «սառը պատերազմի» վերսկսումը, բնակչությունը փոխադարձ անվստահության ու անբարեհաճության կայուն կարծրատիպի նշաններ է ցույց տալիս, իսկ անդուլ Օբաման ոգևորությամբ Վաշինգտոնի ու Մոսկվայի փոխհարաբերությունների նոր փուլ է ձեռնարկել։ Ընդ որում, եթե նախագահների անձնական հանդիպումները հազվադեպ են, փոխարենը նրանց հեռախոսային խոսակցությունները վերջին ժամանակներս նկատելիորեն ավելի հաճախակի են դարձել։