Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 
  • Սիրիայում անջատվել են համացանցն ու բջջային կապը

    Սիրիայում անջատվել են համացանցն ու բջջային կապը

    08.05.2013| 11:36
    Սիրիայի շատ շրջաններում այս գիշեր անջատվել է ինտերնետային և բջջային կապը։ Այդ մասին հայտնել է Սիրիայի հեռահաղորդակրության գլխավոր վարչության ղեկավար Բակր Բակրը։ Նրա խոսքով՝ ելքն արտաքին աշխարհ կտրվել է օպտիկամանրաթելային մալուխի վնասման պատճառով։ Խնդիրը լուծելու համար աշխատում են մասնագետներ, որոնք կփորձեն արտաքին աշխարհի հետ կապը վերականքնել որքան հնարավոր է շուտ։
  • Ասադ. Սիրիան ի վիճակի է հակազդել Իսրայելին

    Ասադ. Սիրիան ի վիճակի է հակազդել Իսրայելին

    08.05.2013| 11:33
    Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իր երկիրը ի վիճակի է հակազդել Իսրայելին։ Դա Ասադի առաջին հանրային արձագանքն էր Իսրայելի ավիահարվածներին։ Ասադը, սակայն, չի նշել, թե ինչ պատասխան գործողություններ է կատարելու։ Ավելի վաղ Ասադը հանդիպել էր Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհի հետ, ով խոստացել էր Սիրիային աջակցել տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու հարցում։
  • ՌԴ-ն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով համաժողով կանցկացնեն

    ՌԴ-ն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով համաժողով կանցկացնեն

    08.05.2013| 11:32
    Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մտադիր են անցկացնել միջազգային համաժողով՝ նվիրված սիրիական ճգնաժամին։ Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո։ Լավրովի խոսքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնել են կոչ անել և՜ Սիրիայի իշխանություններին, և՜ ապստամբներին դադարեցնել արյունահեղությունը երկրում։
  • Կիսանոր կառավարություն

    Կիսանոր կառավարություն

    07.05.2013| 23:32
    Նոր կառավարության կազմը հայտնի է: Տարածքային կառավարման, առողջապահության, արդարադատության, սոցիալական հարցերի, արդարադատության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության, սփյուռքի, տրանսպորտի և կապի, քաղաքաշինության նախարարները շարունակելու են պաշտոնավարել:
  • Թվերի ինչպիսի՜ շքերթ

    Թվերի ինչպիսի՜ շքերթ

    07.05.2013| 22:56
    Տարոն Անդրանիկի Մարգարյանը քաղաքապետ է ընտրվել մայիսի 5-ին: 5-րդ ամսի: Նա Երևանի 55-րդ քաղաքապետն է: Քաղաքապետ է ընտրվել 55 տոկոս ձայնով:
  • Ինչու ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին

    Ինչու ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին

    07.05.2013| 18:36
    «Արմեն Ռուստամյանի այն լոզունգը, թե այս ընտրությունները հին օրենսդրությամբ հնարավոր չէ հաղթել ու գործ անել, զրո դուրս եկավ: Քանի որ մեկը, որ չունի ֆինանսական և օլիգարխիական ռեսուրս, կարողացավ հաղթել, իսկ մյուսը` ոչ: Եթե ժողովուրդը ռեալ քաղաքական խումբ կամ թեկնածու է տեսնում, կներեք, բայց թքած ունի փողի էլ, ծանոթությունների, մեքենաներով տանել-բերելու վրա էլ»,-անդրադառնալով ավագանու ընտրություններին, irates.am-ին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
  • Օլանդից դժգոհ է ֆրանսիացիների 76 տոկոսը

    Օլանդից դժգոհ է ֆրանսիացիների 76 տոկոսը

    07.05.2013| 12:47
    Ֆրանսիացիների ավելի քան 76 տոկոսը դժգոհ է նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությունից, ով նախագահական ընտրություններում հաղթել է մոտ մեկ տարի առաջ։ Այդ մասին վկայում են երկրում անցկացված սոցիոլոգիական հարցումները։ Ֆրանսիայի դեռևս ոչ մի նախագահ ընտրվելուց 1 տարի անց չի ունեցել այսքան ցածր վարկանիշ հանրության շրջանում, նշում են լրագրողները։
  • Քերին ժամանում է Ռուսաստան

    Քերին ժամանում է Ռուսաստան

    07.05.2013| 12:46
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանում է Մոսկվա։ Ռուսաստանի իշխանությունների հետ երկօրյա այցի շրջանակներում նա կքննարկի երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև միջազգային խնդիրներին առնչվող հարցեր։
  • Վենեսուելայում կարգուկանոնը կհսկեն զինվորները

    Վենեսուելայում կարգուկանոնը կհսկեն զինվորները

    07.05.2013| 12:45
    Վենեսուելայի մայրաքաղաքում անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարում կընդգրկվեն զինվորականներ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Երկրի ղեկավարը հայտնել է, որ այդպիսով կկարողանան կտրուկ նվազեցնել հանցավորության մակարդակը։
  • Հայտնաբերվել են 10 տարի առաջ անհետ կորած աղջիկները

    Հայտնաբերվել են 10 տարի առաջ անհետ կորած աղջիկները

    07.05.2013| 12:42
    Ամերիկյան Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի տներից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է 3 կանանց, որոնք առևանգվել էին մոտ 10 տարի առաջ։ Նրանք այժմ գտնվում են հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը բավարար է։ Ձերբակալվել է նաև 52-ամյա մի տղամարդ, ով ենթադրաբար պահում էր այդ կանանց։