Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 
  • Դադարեցվել են Ջորջ Բուշի անվան միջազգային օդանավակայանի թռիչքները

    Դադարեցվել են Ջորջ Բուշի անվան միջազգային օդանավակայանի թռիչքները

    03.05.2013| 12:45
    Հյուսթոնի՝ Ջորջ Բուշի անվան միջազգային օդանավակայանում այսօր անհայտ տղամարդը հրազենով վիրավորել է ինքն իրեն։ Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։ Իրավապահների տվյալներով՝ տուժածին ցուցաբերվել է շտապ բժշկական օգնություն, սակայն չնայած բժիշկների ջանքերին՝ տղամարդը մահացել է։ Տեղի ունեցածի առնչությամբ սկսվել է հետաքննություն։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները։
  • Վենեսուելայի ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները

    Վենեսուելայի ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները

    03.05.2013| 12:44
    Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը փորձում է դատարանի միջոցով բողոքարկել նախագահական ընտրությունների արդյունքները։ Հիշեցնենք, որ այդ ընտրություններում հաղթել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն։ Ընդդիմադիր ուժերի իրավաբանները բողոք են ներկայացրել Վենեսուելայի Գերագույն դատարան։ Վերջիններս բողոքում են կեղծիքների դեմ և պահանջում չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները։
  • Օր երրորդ` Սիոն լեռան վրա

    Օր երրորդ` Սիոն լեռան վրա

    03.05.2013| 12:38
    Խոստովանեմ ի սկզբանե՝ գողություն եմ արել: Ձիթենյաց այգում: Ամբողջ երեք ճյուղ, որովհետև ես մնում եմ բարբարոս, որ կարիք ունի քաղաքակրթության: Խոստովանեմ՝ մեղք եմ գործել, ու՝ չեմ զղջում, որովհետև մարդը մնում է սենտիմենտալ կենդանի, որ կարիք ունի խորհրդանիշների ու խաղալիքների: Սա իբրև սկիզբ: Ի շարունակումն ասեմ, որ այս օրը Երուսաղեմում ուղղակի հրաշալի էր:
  • «Սա մեր ուխտի  վերանորոգման օրն է»

    «Սա մեր ուխտի վերանորոգման օրն է»

    03.05.2013| 12:29
    Ապրիլի 24-ի երեկոյան հայ համայնքի առջև իր հյուրընկալ դռներն էր բացել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը, որտեղ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո: Մինչ միջոցառման մեկնարկը ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ Ազգային երեսփոխանների հետ:
  • «Ցավալի է, որ հիմա մեր փոքրիկները  և՛ դպրոցում, և՛ տանը արաբերեն են խոսում»

    «Ցավալի է, որ հիմա մեր փոքրիկները և՛ դպրոցում, և՛ տանը արաբերեն են խոսում»

    03.05.2013| 12:27
    «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է բանաստեղծուհի ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇՅԱՆԸ:
  • Մայիսի 1-ից առաջ և հետո

    Մայիսի 1-ից առաջ և հետո

    03.05.2013| 12:06
    Բոլորվեցի՞նք կլոր սեղանի սուր անկյուններում, հիասքանչ է: Այժմ նախաճաշի անակնկալը. հաղթահարում ենք Մալաթիա-Սեբաստիայում արտադրված «Կրեմլյան կայֆեր» մոսկովյան օղի և վայելում Մխչյանի ժամկետանց փշատը: Դզեց, ժամն է զրիցի, զի «Литературная газета»-ն արդեն ավարտեց քննարկումը՝ «ԽՍՀՄ-ը դատապարտված չէր» թեմայի շուրջ:
  • Քաղաքամա՞յր,  թե՞ մայրաքաղաք

    Քաղաքամա՞յր, թե՞ մայրաքաղաք

    03.05.2013| 00:45
    Վաղը լռության օր է` Երևանի ավագանու ընտրություններից առաջ: Սովորական համայնքային ընտրություն, որ, սակայն, այլ զբաղմունքներ չունենալու պատճառով, համատեղ ջանքերով դարձավ համապետական նշանակության իրադարձություն: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն ընտրելու է իր քառամյա կառավարման մեխանիզմը աշխատեցնող մարդկանց: Առաջին հայացքից միայն: Որովհետև իրականում Երևանը երևանցիների համար կառավարում են մանր ու առավել մանրիկ չինովնիկներն իրենց փոքրիկ պաշտոնիկներով` ամենափոքր հարցն էլ դարձնելով ամենամեծ, տևական ու դրամական լուծում պահանջող: Եթե կասկածում եք, փորձեք չորրորդական նշանակության մի փաստաթուղթ ստանալ որևէ պաշտոնյայից: Ամենաարագը` մեկ շաբաթում:
  • Մոդերատորներ

    Մոդերատորներ

    03.05.2013| 00:41
    Ավագանու ընտրությունների ավարտվող քարոզարշավի առանձնահատկությունների կարճ քրոնոմետրաժը։
  • «Կրկին փորձիր»`  ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի

    «Կրկին փորձիր»` ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի

    03.05.2013| 00:25
    Ապրիլի 30-ին երկարատև դադարից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում նորից հանրահավաք էր հրավիրել, որը նվիրված էր Երևանի ավագանու ընտրություններին: Իր ելույթի մի զգալի հատվածն առաջին նախագահը նվիրել էր քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի անձը սևացնելուն և կոշտ հակաքարոզչությանը:
  • «Գժանոց կամ թեժ աշուն»

    «Գժանոց կամ թեժ աշուն»

    03.05.2013| 00:24
    «Իր ջանասիրությամբ, եռանդով, աշխատասիրությամբ Մարգարիտ Եսայանը բարձրացնում է պատգամավորի դերակատարությունը»,- այսօր ԱԺ-ում «Գժանոց կամ թեժ աշուն» գրքի շնորհանդեսին այսպիսի խոսքերով հեղինակ-պատգամավորին բնութագրեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Մարգարիտ Եսայանն էլ նկատեց, որ եկել են նոր ժամանակներ, երբ պատգամավորներն արդեն գիրք են գրում: