Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 
  • Իսրայելի վարչապետ Նեթանյահուն թուրք ժողովրդից ներողություն է խնդրել

    Իսրայելի վարչապետ Նեթանյահուն թուրք ժողովրդից ներողություն է խնդրել

    12.04.2013| 00:21
    Եվ այսպես, իրադարձությունը, որի մասին այնքան երկար խոսում էին վաշինգտոնցի «համաշխարհային կառավարիչները», կայացավ։ Օրերս լրատվամիջոցները «գլխավոր նորություն» նշումով հաղորդեցին, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն թուրք ժողովրդից ներողություն է խնդրել այն սխալների համար, որոնք մարդկային զոհերի պատճառ են եղել։ Նա նշել է նաև, որ Իսրայելն արդեն հանել է Պաղեստինի ամբողջ տարածքում, ներառյալ Գազան, մարդկանց և ապրանքների տեղաշարժի որոշ սահմանափակումներ, և այդ զիջումները կշարունակվեն, քանի դեռ իրադրությունը հանգիստ է։ Պետությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել Պաղեստինի տարածքում հասարակական իրադրության բարելավման աշխատանքը։ Բացի այդ, Թուրքիան հետ կվերցնի «Մարմարայի» զավթմանը մասնակցած իսրայելական զինվորականների դեմ հարուցված հայցը, կողմերը կվերականգնեն դեսպանությունների աշխատանքը, իսկ դիվանագետները մոտ ժամանակներս կհանդիպեն և կշարունակեն խորհրդակցությունները զոհվածների ընտանիքների փոխհատուցման հարցի շուրջ (ավելի վաղ հաղորդվել է, որ Անկարայի պահանջած փոխհատուցումը կազմում է մի քանի միլիոն դոլար)։
  • «Ի՞նչ երաշխիք, որ այդ պաշտոնյաներն ավելի լավն են լինելու, քան նախկինները»

    «Ի՞նչ երաշխիք, որ այդ պաշտոնյաներն ավելի լավն են լինելու, քան նախկինները»

    11.04.2013| 19:25
    «Այն, ինչ Հայաստանում է տեղի ունենում, դուրս է օրինաչափությունից: Իշխանափոխության համար երեք ճանապարհ կա` ընտրություններ, հեղափոխություն և բարեփոխումներ»,-«Իրատես de facto» ակումբում հայտարարեց հրապարակախոս, «Բարեփոխում» ՀԿ-ի նախագահ ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
  • Մի երկրում երկու ինաուգուրացիան շա՞տ էր, թե՞ քիչ (բլիցներ)

    Մի երկրում երկու ինաուգուրացիան շա՞տ էր, թե՞ քիչ (բլիցներ)

    11.04.2013| 19:16
    Կառավարության անդամների` նախարարների հանգստության դիմակի տակ անհանգստությունը պարզորոշ էր ԱԺ հարց ու պատասխանի և կառավարության նիստերում։ Նրանց «լքել» էր թեթև, անհոգ ժպիտը, իսկ քայլերը դարձել էին ծանր։ Վերջիններիս «սև սրտին» գումարվում էր լրագրողների «վարդագույն շրջազգեստը»` բոլորին հարցնում էին. «Կմնա՞ք ձեր պաշտոնում, թե՞ ոչ», սակայն մենք կանխավ ենթադրելով իրենց պատասխանը` «Չգիտեմ» կամ էլ «Կուսակցությունը կորոշի», նախարարներից փորձեցինք ճշտել մեկ այլ հարց` մի երկրում երկու ինաուգուրացիան շա՞տ էր, թե՞ քիչ։
  • ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան

    ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան

    11.04.2013| 19:13
    Վերջին օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումները հետին պլան են նետել տարածաշրջանում ընթացող գործընթացների և արտաքին քաղաքական գործընթացների նկատմամբ հետաքրքրությունը: Մինչդեռ տարածաշրջանը թևակոխում է աշխարհաքաղաքական զարգացումների նոր փուլ, որը պարունակում է ինչպես նոր մարտահրավերներ, այնպես էլ նոր հնարավորություններ:
  • «Խոշտանգումը երբվանի՞ց է դարձել համարժեք գործողություն»

    «Խոշտանգումը երբվանի՞ց է դարձել համարժեք գործողություն»

    11.04.2013| 19:09
    ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ («Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ)
  • Իշխանություններն են ժողովրդին դուրս բերում փողոց

    Իշխանություններն են ժողովրդին դուրս բերում փողոց

    11.04.2013| 16:04
    Ազգային ժողովում տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորներ անդրադարձան Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին և իրենց դիրքորոշումն արտահայտեցին մարդու իրավունքների վերաբերյալ:
  • Ազատական ուժերի միավորում է պետք

    Ազատական ուժերի միավորում է պետք

    11.04.2013| 15:27
    Irates.am-ի բլից հարցազրույցը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ:
  • Հրաժարական է տվել Պաղեստինի վարչապետը

    Հրաժարական է տվել Պաղեստինի վարչապետը

    11.04.2013| 10:38
    Պաղեստինի վարչապետ Սալյամ Ֆայադը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նշենք, որ Պաղեստինյան պետության նախագահ Մահմուդ Աբասն այժմ գտնվում է Հորդանանում։ Որոշ աղբյուրներ հրաժարականի պատճառ են համարում պետական քաղաքականության հարցերում նախագահի և վարչապետի միջև առկա տարաձայնությունները։
  • Լոնդոնում կկանգնեցնեն Թետչերի արձանը

    Լոնդոնում կկանգնեցնեն Թետչերի արձանը

    11.04.2013| 10:36
    Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է քաղաքի կենտրոնում տեղադրել նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի արձանը։ Հիշեցնենք, որ վերջինս մահացել է երկուշաբթի 87 տարեկան համակում։ Քաղաքապետը հրահանգել է արձանի համար համապատասխան վայր գտնել։
  • Քաթարն ու Լիբիան վարկ կտան Եգիպտոսին

    Քաթարն ու Լիբիան վարկ կտան Եգիպտոսին

    11.04.2013| 10:32
    Քաթարի և Լիբիայի կառավարությունները Եգիպտոսին 5 միլիարդ դոլարի վարկ հատկացնելու մասին որոշում են ընդունել։ Այն ուղղվելու է երկրի տնտեսությունը զարգացնելու համար։ Ավելի վաղ Քաթարն արդեն իսկ Եգիպտոսին հատկացրել էր 5 միլիարդ դոլար։