Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 
  • Առաքյալին վիզա չեն տալիս

    Առաքյալին վիզա չեն տալիս

    06.04.2013| 10:45
    Մեծ Բրիտանիայի իշխանությունն արգելել է երկրից դուրս բերել Ռաֆայելի «Առաքյալի գլուխը» նկարը: The Guardian–ը գրում է, որ «Առաքյալի գլուխը» (1516-1520) 300 տարի Դևոնշիրի հերցոգների սեփականությունն էր, 2012 թ. ներկա տերերը նկարը աճուրդի հանեցին Սոտբիում, և նկարը վաճառվեց 47,8 միլիոն դոլարով, որ ռեկորդային գին է թղթի վրա կատարված նկարի համար: Գնորդի անձը այն ժամանակ մնաց անհայտ, հիմա պարզվում է, որ նա օտարերկրացի է:
  • Միշել Օբամայի դարակազմիկ պրոբլեմը

    Միշել Օբամայի դարակազմիկ պրոբլեմը

    06.04.2013| 10:42
    ԱՄՆ առաջին տիկինը CBS գործակալությանը հարցազրույցում, խոսելով ընտանիքի և աշխատանքի միջև հավասարակշռության պահպանման մասին, ասել է, որ ինքը զբաղված միայնակ մայր է և հավելել է. «Ես չպետք է ասեի միայնակ: Պարզապես քեզ երբեմն մի քիչ միայնակ ես զգում, երբ ամուսինդ նախագահ է»:
  • Թեհրանի նոր-հին առաջարկները վեցյակին

    Թեհրանի նոր-հին առաջարկները վեցյակին

    06.04.2013| 10:40
    Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաաթիում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջնորդ վեցյակի` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ու Իրանի բանակցություններում Թեհրանը ներկայացրել է նոր համագործակցության առաջարկություն, որը բարձրաձայնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բագերին:
  • Իսկ Սարկոզին սպասում է ու ժպտում

    Իսկ Սարկոզին սպասում է ու ժպտում

    06.04.2013| 10:37
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը արդեն հասցրել է դառնալ իր երկրի ժամանակակից պատմության ամենաչսիրված նախագահը: Euromag -ը պատճառը համարում է նրա կառավարության ու Սոցիալիստական կուսակցության իրարահաջորդ սկանդալները:
  • Կապրենք մինչև երեքշաբթի

    Կապրենք մինչև երեքշաբթի

    06.04.2013| 09:44
    Եվ այսպես. Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է ապրիլի 9-ին հռչակել նոր Հայաստան, նոր վիճակ: Նորն ընդհանրապես գայթակղիչ բառ է, քանի որ 2008-ին այն ժամանակվա ՀՀ նախագահի թեկնածու, ներկայումս՝ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանն էլ էր իր բոլոր կարգախոսները սկսում նոր բառով: Թե ինչպիսի նոր Հայաստան է պատրաստվում հռչակել Րաֆֆի Հովհանիսյանը՝ սպասենք ևս մի քանի օր, և ամեն ինչ պարզ կլինի: Րաֆֆին, ինչպես նաև նրա աջակից, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, կոչ են արել հազարներով, միլիոններով այդ օրը գալ Ազատության հրապարակ և մերժել պետական սրբապղծությունը՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը: Ընդ որում, նրանք կոչ են արել գալ թեկուզ ոտքով, թեկուզ մեկ-երկու օր շուտ, որ չհանդիպեն իրավապահների խոչընդոտներին: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ խոստացել է, որ իր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ է գալու Ազատության հրապարակ:
  • ՄԱԳԱՏԷ-ն վերահսկում է ԿԺԴՀ-ին տիեզերքից

    ՄԱԳԱՏԷ-ն վերահսկում է ԿԺԴՀ-ին տիեզերքից

    05.04.2013| 11:41
    Միջուկային ռեակտորի աշխատանքի վերականգնման մասին ԿԺԴՀ-ի իշխանությունների հայտարարությունները խիստ մտահոգում են ՄԱԳԱՏԷ-ին։ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հետևում է իրավիճակին տիեզերքից։ Այստեղից արված լուսանկարները հստակ պատկերացում կտան՝ արդյոք մեծացել է ռեակտորի շրջանում ակտիվությունը։
  • ՄԱԿ-ը սառեցրել է մարդասիրական օգնության տրամադրումը Գազայի հատվածում

    ՄԱԿ-ը սառեցրել է մարդասիրական օգնության տրամադրումը Գազայի հատվածում

    05.04.2013| 11:40
    ՄԱԿ-ը հայտարարել է, որ Գազայի հատվածում դադարեցնում է մարդասիրական օգնության իր բոլոր կենտրոնների աշխատանքը։ Պատճառն ամբոխի հարձակումն էր այդ կենտրոններից մեկի վրա. վրդովված մարդիկ հարձակում էին գործել օգնության ծավալների կրճատման պատճառով։
  • Հնդկաստանում 7-հարկանի շենքի փլուզման հետևանքով 27 մարդ է մահացել

    Հնդկաստանում 7-հարկանի շենքի փլուզման հետևանքով 27 մարդ է մահացել

    05.04.2013| 11:38
    Ավելի քան 27 մարդ է մահացել հնդկական Տանե քաղաքում գտնվող յոթհարկանի շենքի փլուզման հետևանքով։ Հնդկական մամուլը հայտնում է, որ շենքի փլատակների տակ գտնվում են բազմաթիվ մարդիկ։
  • «Եթե չես կարողանում տեղին, ճիշտ խոսել, մի՛ եղիր վարդապետ»

    «Եթե չես կարողանում տեղին, ճիշտ խոսել, մի՛ եղիր վարդապետ»

    05.04.2013| 11:33
    «Իրատես de facto»-ի հյուրն է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
  • Հոգսի և հոգնայի միջև (տեսիլքների քոսն ու բորբոսը)

    Հոգսի և հոգնայի միջև (տեսիլքների քոսն ու բորբոսը)

    05.04.2013| 11:25
    Ոչինչ, որ Արոնյանը սայթաքեց։ Անգամ լավ է, քանզի բավ է իրական Հայաստանի հրաշքներն անտեսելով` տեսիլքներին հետևենք։ Չէ՞ որ վաղուց ունենք 1,5 աշխարհի չեմպիոն. 1-ը Տիգրանն է` Պետրոսյան, 0,5-ը` Կասպարովը` Գարիկ։ Բավական չէ՞։ Ոմանց կարծիքով` ոչ։ Եվ ահա մի խումբ ազգային ցավագարներ (կուսակցություններից մեկի հույժ գաղտնի առաջադրանքով) Նորվեգիայում են։ Մագլցել են ամենաբարձր լեռան` Գալհյոպիգենի գագաթը, խորասուզվել-հասել են Մյուսա լճի հատակը։ Ինչո՞ւ։ Դե, մի՞թե պարզ չէ, ժամանակն է շախմատային Մեսի Մագնուսի արմատներում հայկական զարկերակը գտնելու։ Ինչո՞ւ։ Դե, մի՞թե պարզ չէ, երբ հանրությունը հոգնել-գազազել է աշխարհից, նրան վարդագույն տեսիլքներ են պետք, ազգային-սնափառական տեսիլքներ։ Զի բնավ էական չէ, որ ապրում ես գոյատևման սկզբունքով, գոյատևում և ապավինում թանապուրին։