Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 
  • Պան Գի Մուն. «Իրավիճակը Կորեական թերակղզում շատ հեռուն է գնացել»

    Պան Գի Մուն. «Իրավիճակը Կորեական թերակղզում շատ հեռուն է գնացել»

    03.04.2013| 10:45
    Կորեական թերակղզում իրավիճակը շատ հեռուն է գնացել։ Երեկ այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Անդորայում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ «Ծանրագույն այս վիճակում իրադարձությունների զարգացման միակ հնարավոր տարբերակը ԿԺԴՀ-ի հետ բանակցություններն են»,- ընդգծել է ՄԱԿ-ի ղեկավարը։
  • Նշանակվել է Կիպրոսի ֆինանսների նոր նախարար

    Նշանակվել է Կիպրոսի ֆինանսների նոր նախարար

    03.04.2013| 10:42
    Կիպրոսի ֆինանսների նոր նախարար է նշանակվել Հարիս Գեորգիադիսը։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահի վարչակազմը։ Մինչ նշանակումը ֆինանսների նախարարը զբաղեցնում էր աշխատանքի նախարարի պաշտոնը։
  • Պաղեստինցիները բողոքի ցույց են անցկացնում իսրայելյան բանտում

    Պաղեստինցիները բողոքի ցույց են անցկացնում իսրայելյան բանտում

    03.04.2013| 10:40
    Պաղեստինցի բանտարկյալները բողոքի ալիք են բարձրացրել իսրայելյան բանտում՝ մեղադրելով վարչակազմին իրենց մահացու հիվանդ հայրենակցին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար։
  • Թագաժառանգը` «Թամար Մանուկյան» կենտրոնում

    Թագաժառանգը` «Թամար Մանուկյան» կենտրոնում

    02.04.2013| 22:28
    Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը և դքսուհի Քեյթ Միդլտոնը ապրիլի 5-ին կայցելեն Շոտլանդիայի «Թամար Մանուկյան» կենտրոն: Այցի ընթացքում նրանց կմիանա Ուելսի արքայազն, թագաժառանգ Չարլզը: «Թամար Մանուկյան» կենտրոնը, որ գտնվում է Դամֆրիս Հաուսի տարածքում, երեխաներին կացարան և խմբերով ուսանելի հնարավորություն է տալիս:
  • Արքան մեռա՞վ, կեցցե արքան

    Արքան մեռա՞վ, կեցցե արքան

    02.04.2013| 22:27
    Ապրիլի 14-ին Վենեսուելայում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ` Ուգո Չավեսի մահից հետո: Ապրիլի 2-ին մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Նախագահի պաշտոնին հավակնում են նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն, ում Չավեսը հայտարարել էր իր իրավահաջորդ, և միասնական ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլեսը:
  • Մեռյալների թագավորության դռներին արգելվում է մոտենալ

    Մեռյալների թագավորության դռներին արգելվում է մոտենալ

    02.04.2013| 22:24
    Դասական հնէաբանության պրոֆեսոր Ֆրանչեսկո դ’Անդրիան Ստամբուլում կայացած գիտաժողովում հայտարարել է, որ գտնվել են «դժոխքի դարպասները»:
  • Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է Սերժ Սարգսյանին

    Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է Սերժ Սարգսյանին

    02.04.2013| 22:21
    Գյումրի կատարած այցի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ապրիլի 9-ին հրավիրել է Ազատության հրապարակ` մասնակցելու «նոր Հայաստանի» երդմնակալության արարողությանը: «Ես կլինեմ Ազատության հրապարակում եւ հրավիրում եմ պարոն Սարգսյանին եւ ողջ ժողովրդին Ազատության հրապարակ»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ասել է նաև, որ ինքը Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չի մասնակցելու:
  • Պաշտոնից հեռացել է Կիպրոսի ֆինանսների նախարարը

    Պաշտոնից հեռացել է Կիպրոսի ֆինանսների նախարարը

    02.04.2013| 19:08
    Հրաժարական է տվել Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը։ Հրաժարականի պաշտոնական պատճառներն առայժմ հայտնի չեն։ Այսօր Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը դատական քննություն է նշանակել՝ երկրում ֆինանսական ճգնաժամի պատճառները բացահայտելու համար։
  • «Почем опиум»

    «Почем опиум»

    02.04.2013| 15:26
    Վարդան Օսկանյանին մոտ կանգնած ԲՀԿ մեր աղբյուրներից հետաքրքվեցինք` ինչով բացատրել արևմտյան դիվանագիտական կորպուսի այդքան հանկարծահաս ակտիվությունը, երբ Օսկանյանի գործն արդեն քանի ամիս է, ինչ հարուցված է. «Պատճառներից առաջինը, թերևս, Երևանի ավագանու ընտրություններն ու Օսկանյանի` ԲՀԿ ցուցակի առաջին համարը լինելն է. քարոզարաշավի ընթացքում, հասկանալի է, որ Օսկանյանը բավականին սուր քննադատություն կհնչեցնի իշխանությունների հասցեին, ինչն էլ կարող է իշխանություններին որոշակի քայլեր ձեռնարկելու «միտք հուշել», ուստի ԵՄ դիվանագիտական կորպուսը փորձեց այս գլխից կանխել նման քայլի հնարավորությունը»: Իսկ իրենք ունե՞ն իրավունք խառնվելու մեր ներքին գործերին՝ հարցրինք մեր զրուցակցին. «Դե գիտեք, երբ նրանք շնորհավորում են Սերժ Սարգսյանին, դուք նման հարց չեք տալիս»:
  • Պայթյուն Իրաքում. կա 9 զոհ

    Պայթյուն Իրաքում. կա 9 զոհ

    02.04.2013| 12:00
    Ավելի քան 9 մարդ է մահացել Իրաքի Տիկրիտ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Նա պայթուցիկով զինված մեքենայով ներխուժել է ոստիկանական շենքի տարածք և գործի դրել պայթուցիկ սարքը։ Մահացածների մեծ մասը ոստիկաններ են։