-
10.03.2013|
13:50
Վենեսուելայի նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 14-ին։ Այդ մասին հայտնել է երկրի ընտրական հանձնաժողովը։ Ուգո Չավեսի հետնորդ Նիկոլաս Մադուրոյի թեկնածությունն առաջադրելու է իշխող կուսակցությունը։ Ընդդիմության միասնական թեկնածուն, ինչպես և նախորդ ընտրություններում, կլինի Էնրիկե Կապրիլեսը։
-
09.03.2013|
22:46
ՄԱԿ-ի 21 խաղաղապահների խումբը, որ Գոլանի բարձունքներում սիրիացի գրոհայինների կողմից առևանգվել էր չորեքշաբթի, ազատ է արձակվել։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, խաղաղապահներն անցել են Հորդանանի սահմանը։
-
09.03.2013|
21:01
Փաստենք՝ նախորդ տարի տեղի ունեցած ԱԺ ընտրություններից առաջ, երբ Հայ ազգային կոնգրեսը համագործակցության փորձեր արեց «Բարգավաճ Հայաստան»-ի հետ՝ ընդդեմ Հանրապետական կուսակցության մենաշնորհի, ԲՀԿ-ն սահուն և հանգիստ վերածվեց քաղաքական գործոնի:
-
09.03.2013|
20:58
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Միլանի Սան Ռաֆաելե հիվանդանոցում է հայտնվել աչքի ծիածանաթաղանթի բորբոքումով: Նրա փաստաբանները փաստաթղթեր են պատրաստում դատարան ներկայացնելու, որ իրենց պաշտպանյալը չի կարող ներկայանալ դատարան առողջական խնդիրներով: Բեռլուսկոնին չի մասնակցի Ռուբիի գործով հերթական դատական լսումներին:
-
09.03.2013|
20:56
Հռոմի պապի ընտրությունները կսկսվեն մարտի 12-ին. կոնկլավը կհավաքվի Սիքստինյան կապելլայում, կմասնակցեն 115 կարդինալներ մինչև 80 տարեկանը:
-
09.03.2013|
20:55
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Չիտեչյանը ազատվել է Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից, մեկ այլ հրամանագրով Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել Միքայել Մինասյանը:
-
09.03.2013|
12:46
Վենեսուելայն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն երկրի ընտրական խորհրդին կոչ է արել անհապաղ անցկացնել նախագահական ընտրություններ։ Նրա խոսքով՝ առաջիկա ընտրություններում վենեսուելացիները ձայնը կտան ամենաարժանավոր թեկնածուին։
-
09.03.2013|
12:45
Այսօր առավոտյան Քաբուլում՝ Աֆղանստանի պաշտպանության նախարարության շենքի մոտ, պայթյուն է որոտացել։ Նշենք, որ այս օրերին Աֆղանստանում է գտնվում ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը։
-
09.03.2013|
12:44
Քենիայի փոխվարչապետ Ուխուրու Քենիատան հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Քենիատան ստացել է 50,03 տոկոս ձայն։ Քվեարկության պաշտոնական տվյալները հայտնի կդառնան արդեն այսօր։
-
09.03.2013|
12:42
Տեղի է ունեցել Վենեսուելայն փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունը։ Այդպիսով նա դարձել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Ուրբաթ օրը տեղի էր ունեցել նախագահ Ուգո Չավեսի թաղման արարողությունը։