Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 
  • Ինչու է ընդդիմությունը պարտվում

    Ինչու է ընդդիմությունը պարտվում

    06.03.2013| 23:20
    Հայաստանում բոլոր ընդդիմությունները, սկսած 1996 թվից, խոսել են թալանից, կեղծված ընտրություններից, համակարգի փոփոխության անհրաժեշտությունից, ժողովրդի համախմբման դեպքում հաղթանակի հասնելու հնարավորությունից: Արդյունքում, սակայն, միշտ հաղթել է իշխանությունը, նույնիսկ ժողովրդի այնպիսի համախմբման դեպքում, որ տեղի ունեցավ 2003 և 2008 թվականներին:
  • Սոկրատեսի մահը` 840 դոլար

    Սոկրատեսի մահը` 840 դոլար

    06.03.2013| 21:04
    Մետրոպոլիտեն թանգարանը 840 դոլարով աճուրդում ձեռք է բերել Ժակ Լուի Դավիդի «Սոկրատեսի մահը» կտավի էսքիզը: «The Art Newspaper»-ը հաղորդել է, որ վաճառքից առաջ կարծում էին, որ նկարն արվել է կտավի հիման վրա հետագայում: Տուշով և մոխրագույն ակվարելով արված ուրվանկարը թանգարանի աշխատակիցը գնել է Swann Galleries-ի աճուրդում, կատալոգում 24,5 /38,2 սանտիմետրի վրա արված ուրվանկարը մատնանշվել է իբրև 19-րդ դարասկզբի ֆրանսիական դպրոցի գործ:
  • Հենրի Քիսինջերը տեղափոխվել է հիվանդանոց

    Հենրի Քիսինջերը տեղափոխվել է հիվանդանոց

    06.03.2013| 21:03
    ԱՄՆ նախկին պետական քարտուղար 89-ամյա Հենրի Քիսինջերը տանը վայր ընկնելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց Նյու Յորքում: Նա ԱՄՆ-ի պետքարտուղարն էր նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրոք, և 1973 թ. արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի` Փարիզյան համաձայնագրի համար, որով ավարտվեց վիետնամական պատերազմը:
  • Իսկ գուցե ավելի է լավ է` Րաֆֆի Հովհաննիսյանը չխոսի՞

    Իսկ գուցե ավելի է լավ է` Րաֆֆի Հովհաննիսյանը չխոսի՞

    06.03.2013| 20:59
    Մարտի 5-ի հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը իր պատկերավոր, հախուռն խոսքում հընթացս արեց նաև հայտարարություն, որ նվազագույնը դժվար է հասկանալ:
  • «Եթե ինքն ասելիք ունի, թող գա հրապարակ»

    «Եթե ինքն ասելիք ունի, թող գա հրապարակ»

    06.03.2013| 20:18
    Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Իջևանում կրկին անդրադարձել է Արտաշատի դեպքերին և նշել. «Արտաշատ էլի եմ գալու: Լիսկայի հանգույն նաև պիտի գնանք Արտաշատ` հենց Աբրահամյանի մոտ, որովհետև այնտեղ ամենամեծ խախտումներն են եղել: Ե՛վ ինքը, և՛ նրա բարեկամները պատասխան պիտի տան: Եթե նա ցանկանա, պարոն Սարգսյանն է դե ֆակտա գործող նախագահը` մինչև ապրիլի ինը: Եթե ինքն ասելիք ունի, թող գա հրապարակ, կամ էլ ես գնամ ժողովրդին պատկանող այն գրասենյակը, որտեղ նա նստում է մինչև ապրիլի ինը: Դրանից այն կողմ իմ միակ զրուցակիցը Հայաստանի ժողովուրդն է»:
  • Վենեսուելայում նախագահ կընտրեն 30 օրվա ընթացքում

    Վենեսուելայում նախագահ կընտրեն 30 օրվա ընթացքում

    06.03.2013| 13:51
    Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում նախագահական ընտրություններ տեղի կունենան երկրի առաջնորդ Ուգո Չավեսի մահվանից հետո 30 օրվա ընթացքում։ Չավեսը Վենեսուելայի նախագահ է վերընտրվել 2012թ. հոկտեմբերին։
  • Հետաձգվել է 1400 ավիաչվերթ

    Հետաձգվել է 1400 ավիաչվերթ

    06.03.2013| 13:50
    Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուտքում ավելի քան 1400 ավիաչվերթներ են հետաձգվել ձյան առատ տեղումների պատճառով։ Բնական տարերքից ամենից շատ տուժել են Չիկագոն և հարակից տարածքները։ Օդերևութաբանները ռեկորդային քանակությամբ տեղումներ են կանխատեսում Վաշինգտոնում։
  • ՄԱԿ-ը կխստացնի Փհենյանի դեմ պատժամիջոցները

    ՄԱԿ-ը կխստացնի Փհենյանի դեմ պատժամիջոցները

    06.03.2013| 13:48
    ԱՄՆ-ն և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստի ընթացքում ներկայացրել են Հյուսիսային Կորեայի վերաբերյալ նոր համատեղ բանաձևի նախագիծ։ Այն նախատեսում է նոր պատժամիջոցներ Փհենյանի դեմ։ Այդ պատժամիջոցներն առաջին անգամ կհարվածեն Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ֆինանսական համակարգին։
  • Մահացել է Ուգո Չավեսը

    Մահացել է Ուգո Չավեսը

    06.03.2013| 13:46
    Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի նախագահ Ուգո Չավեսի մահվան մասին։ Վերջինս ավելի քան մեկ տարի բուժվում էր քաղցկեղից։ Մադուրոն նախագահի մահվան մասին հայտարարությունը տարածել է հեռուստաուղերձի միջոցով՝ շրջապատված երկրի քաղաքական և ռազմական առաջնորդներով։ Մահը վրա է հասել երեքշաբթի՝ Կարակասի ժամանակով 16.25-ին։ Վենեսուելայում հայտարարվել է 7-օրյա սուգ։
  • Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց` մենք վաստակել ենք մի բաժակ թեյ

    Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց` մենք վաստակել ենք մի բաժակ թեյ

    05.03.2013| 19:52
    Մարտի 5-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունենալով` անմիջապես Արմեն Ռուստամյանից հետո` ասաց. «Արմենը ճիշտ է: Պայքարը տևական է և նահանջ չկա: Մայիսի 5-ին ժողովուրդը իշխանությունը վերցնելու է Երևանում: Երևանը դառնալու է մեր ժողովրդի մայրաքաղաքը: Մայիսի 5-ից առաջ կա ապրիլի 9-ը: