01.03.2013|
12:32
Անկեղծ ասած, այլ նյութեր էի հրամցնելու բոսորամիտ ընթերցողիս։ Զորօրինակ, նյութ այլաբանական, բարդու հովին տռզած դդմիկների, կամ էլ նյութ իրատեսական, հյուրանոցախեղդ եղած Ծաղկաձորի մասին։ Սակայն շաբաթը, շաբաթօրյակային աշխուժությամբ, դեն է հրում ուրբաթին և հրամցնում է քաղաքական ցնցակաթվածը` Րաֆֆին հեղաշրջման մակույկներից փոխադրվում է Շարժման առագաստանավ։ Հուսանք` այս փորձը փորձանք չի դառնա ո՛չ նրա, ո՛չ էլ մեր գլխին։ Այնուամենայնիվ, շաբաթվա (ի՜նչ իմանանք, գուցե թե տարվա և հնգամյակի) քաղգերակայությունը ՀՀՇ(Կ)-ի վերաձևումն էր ՀԱԿ(Կ)-ի։