Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 
  • Հումանիտար ճգնաժամը Սիրիայում խորանում է

    Հումանիտար ճգնաժամը Սիրիայում խորանում է

    28.02.2013| 12:13
    ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ չի կարողանում լուծել Սիրիայում առաջացած հումանիտար ճգնաժամի հարցը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Վալերի Ամոսը հայտարարել է, որ ճգնաժամը խորանում է բավականին արագ։
  • Հաստատվել է ԱՄՆ ֆինանսների նախարարի թեկնածությունը

    Հաստատվել է ԱՄՆ ֆինանսների նախարարի թեկնածությունը

    28.02.2013| 11:55
    Ամերիկյան Սենատը հաստատել է Ջեք Լյուին ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում։ Նրա թեկնածության օգտին քվեարկել է 71 սենատոր, դեմ են արտահայտվել 26-ը։
  • Հարազատի խոսք` Րաֆֆի Հովհաննիսյանին

    Հարազատի խոսք` Րաֆֆի Հովհաննիսյանին

    27.02.2013| 17:34
    Հանճարեղ Սերվանտեսի ռոմանտիկ հերոս, սիրելի Րաֆֆի, ինչքա՞ն պետք է յոթերորդ երկնքից կռիվդ շարունակես հողմաղացների դեմ, ե՞րբ պետք է իջնես ու կանգնես իրական հողի վրա և սթափ հայացքով նայես չորս կողմդ։ Միգուցե իրական հողը քեզ կողմնորոշի, ու հասկանաս, որ եթե քո փոխարեն հրապարակ իջներ անտառից փախած մի եղնիկ կամ ժայռերից իջած մի քարայծ, դարձյալ նույնքան ձայներ էր հավաքելու։ Ինչո՞ւ քեզ համար ձայներ հավաքողները հատկապես քեզ ընտրեցին և ոչ թե, ասենք, Հրանտ Բագրատյանին։ Որովհետև զանազան գույնի մասոնական և այլ կարգի շկոլաներ անցած կամ դրսից ղեկավարվող այդ ուժերը գիտեին, որ երկրի տնտեսությունը կործանած, ավազակային թալանը պետական մակարդակի հասցրած մեկի համար ձայներ հավաքել չեն կարող։ Իսկ դու Սերվանտեսի հերոսի պես ազնիվ ու անկաշառ, անցած ճանապարհով անբիծ, ամենից շատ եթերային, քան հողեղեն, այն որոնվածն էիր, որով կարող էին շարունակել իրենց սև գործը և չսխալվեցին։ Հասարակության ոտնահարված, հուսաբեկված մեծածավալ շերտերին այս վիճակից դուրս գալու հույս էր հարկավոր, թեկուզ այն լիներ սովորական փրփուր։
  • Ո՞վ է մեղավոր

    Ո՞վ է մեղավոր

    27.02.2013| 16:57
    Այս պահին խորհրդարանական մեծամասնության ու ընդդիմության ներկայացուցիչներն աշխատում են հայտարարության տեքստի վրա: Այս մասին լրագրողներին իրազեկեց Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ եթե համաձայնության գան, արտահերթ նիստ կկազմակերպեն ու հետընտրական իրավիճակը կքննարկեն:
  • «Բայց մենք Րաֆֆիին ե՞րբ ենք վախեցրել»

    «Բայց մենք Րաֆֆիին ե՞րբ ենք վախեցրել»

    27.02.2013| 16:34
    Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ ասուլիսում անդրադարձավ նաև Արտաշատի քաղաքապետի ծեծին և իր որդու` քաղաքապետի աթոռի վրա աչք ունենալու մասին լուրերին: Մինչ այդ, լրագրողի այն դիտարկմանը, թե Արտաշատը Ձեր ազդեցության գոտում է, խոսնակը հեգնախառն պատասխանեց` «Ինչո՞ւ միայն Արտաշատը»:
  • «Աշոտ Գիզիրյանի հրաժարականը բարոյական քայլ է»

    «Աշոտ Գիզիրյանի հրաժարականը բարոյական քայլ է»

    27.02.2013| 15:48
    «Մարզպետի հրաժարականը պետք է ընդունի կառավարությունը: Թե ինչ դիրքորոշում կցուցաբերի կառավարությունն առաջիկայում կտեսնենք», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հովիկ Աբրահամյանը` իր կողմից հավելելով, թե Աշոտ Գիզիրյանի հրաժարականը «բարոյական քայլ է, ո´չ իշխանության, ո´չ կուսակցության պարտադրանքը»:
  • Հավսա՜ր, զգա´ստ. թողնել

    Հավսա՜ր, զգա´ստ. թողնել

    27.02.2013| 13:20
    Մեր տեղեկություններով` իշխանական վերնախավում նախորդ օրը որոշում է կայացվել, որ ընտրությունների ընթացքում իշխանության թեկնածուի օգտին գրեթե չաշխատած համայնքների ղեկավարների հրաժարականների կասկադը կասեցվում է: Չեն հաստատվելու արդեն գրված հրաժարականների դիմումները եւս: Պատճառները մի քանիսն են:
  • Ծառուկյանին կստիպեն ԱԺ գալ

    Ծառուկյանին կստիպեն ԱԺ գալ

    27.02.2013| 12:47
    Պատգամավորների բացակայությանն առնչվող ԱԺ կանոնկարգում փոփոխությունների օրինագիծն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց: Դեմ քվեարկեց ԲՀԿ-ն, Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, թե իրենց խմբակցությունը կքննարկի էթիկայի հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու նպատակահարմարության հարցը:, ինչին ԱԺ խոսնակն արձագանքեց. «Շատ խիստ եք, տիկին Զոհրաբյան»:
  • Իտալիան ընտրություններից հետո. նորից ճգնաժամ

    Իտալիան ընտրություններից հետո. նորից ճգնաժամ

    27.02.2013| 12:34
    Իտալիայի ձախկենտրոնամետ դաշինքի առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանին դեպի փակուղի տանող խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարել է, որ Իտալիան այժմ «դրամատիկական իրավիճակում է գտնվում»։ Մտահոգությունները, որ փակուղային դրությունը կհանգեցնի եվրագոտու ճգնաժամի հետագա լարման, բացասաբար է ազդել եվրոպական և ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերի, ինչպես նաև եվրոյի փոխարժեքի վրա։
  • Չինաստանում դպրոցի շենք է փլուզվել

    Չինաստանում դպրոցի շենք է փլուզվել

    27.02.2013| 11:04
    Չինաստանում տարրական դպրոցի շենքի փլուզման հետևանքով չորս աշակերտ է մահացել։ Շենքի կամ նրա մի մասի փլուզումը տեղի է ունեցել Լաոխեկոու քաղաքում։ Մեծ թվով երեխաներ տուժել են, նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։