Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 
  • Հույսի ու հուսախաբության խորհրդանիշ

    Հույսի ու հուսախաբության խորհրդանիշ

    20.02.2013| 16:09
    Մեր ամբողջ դժբախտությունն այն է, որ բոլոր խնդիրների լուծումը կապում ենք ընտրությունների հետ: Եթե ամենքս մեր չափով կարողանանք պայքարել դատարաններում կայացվող ապօրինի վճիռների, բանակում կատարվող և այդպես էլ չբացահայտվող սպանությունների, քաղաքաշինական ապօրինությունների դեմ, այսօր բոլորովին այլ երկրում կապրեինք, և ցանկացած նախագահ, ԱԺ պատգամավոր կամ նախարար, վարչապետ կամ քաղաքապետ իրեն «անգլիական թագուհու» կարգավիճակում կզգար:
  • Բուլղարիայի վարչապետը հրաժարական տվեց. նա ժողովրդի հետ է

    Բուլղարիայի վարչապետը հրաժարական տվեց. նա ժողովրդի հետ է

    20.02.2013| 12:45
    Այսօր Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը խորհրդարանում հայտարարել է կառավարության հրաժարականի մասին։ «Ես չեմ ցանկանում լինել մի կառավարության անդամ, որի օրոք տեղի են ունենում բախումներ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև»,- հայտարարել է վարչապետը։
  • 30 զոհ՝ Հալեպում

    30 զոհ՝ Հալեպում

    20.02.2013| 12:43
    Սիրիական ընդդիմությունը հայտնում է, որ երեկ Հայլեպում հրթիռակոծության հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել։ Որոշ տվյալներով՝ մահացածների կեսը երեխաներ են։ Մտավախություն կա, որ փլված շինությունների ավերակների տակ կարող են հայտնաբերվել նոր զոհեր։
  • Գրենադայում հաղթել է ընդդիմությունը

    Գրենադայում հաղթել է ընդդիմությունը

    20.02.2013| 12:38
    Նախնական տվյալներով՝ Գրենադայում անցկացված ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Նոր ազգային կուսակցությունը։ Քաղաքական այս ուժի ներկայացուցչի խոսքով՝ խորհրդարանի բոլոր 15 տեղերը զբաղեցրել են իրենց կուսակիցները։
  • Հունաստանում գործադուլները սկսվեցին

    Հունաստանում գործադուլները սկսվեցին

    20.02.2013| 12:36
    Հունաստանում այսօր պետական և մասնավոր հատվածի աշխատակիցները կանցկացնեն գործադուլ՝ ի նշան կառավարության կողմից տարվող տնտեսական ծրագրերի։
  • Թունիսի վարչապետը հրաժարական է տվել

    Թունիսի վարչապետը հրաժարական է տվել

    20.02.2013| 12:34
    Թունիսի վարչապետ Համադի Ջեբալին հրաժարական է տվել այն բանից հետո երբ իրեն չի հաջողվել կազմավորել տեխնոկրատների կառավարություն։ Ջեբալին փորձում էր կազմել նոր կառավարություն՝ ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, որն առաջացել էր ընդդիմության առաջնորդներից մեկի սպանությունից հետ։
  • ԻԻՀ նախագահը զգուշացնում է

    ԻԻՀ նախագահը զգուշացնում է

    20.02.2013| 12:32
    ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր պաշտոնական կայքէջում բաց նամակ է տեղադրել, որ եթե իր «աջ ձեռք» Էսֆանդիար ռահիմ Մաշեի թեկնածությունը նախագահի պաշտոնում հավանություն չստանա, ինքը կհետաձգի ընտրությունները և կշարունակի նախագահել:
  • «Կյանքի գնով»

    «Կյանքի գնով»

    19.02.2013| 20:32
    «Ես այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ եմ»,-այսօր «Ազատության» հրապարակում ասուլիս-հանրահավաքի ժամանակ հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ Սերժ Սարգսյանը կա՛մ պիտի հաղթանակը տա ժողովրդին, կա՛մ հրաժարական տա: Վերահաստատելով, որ իրենք օգտվելու են սահամանադրական բոլոր միջոցներից, ընդդիմադիր գործիչը նկատել է, որ ժողովրդի 80 տոկոսն իրեն է ընտրել, սակայն ընտրությունների արդյունքները կեղծվել են:
  • Կխմեն կոնյակ, կուտեն համադամ խորտիկներ

    Կխմեն կոնյակ, կուտեն համադամ խորտիկներ

    19.02.2013| 17:07
    Իննսունվեցին, երբ Տեր-Պետրոսյանի թիմը հասկացել էր, որ ընտրությունները չեն անցել իրենց ցանկացածի պես, ՀՀՇ-ում բուռն քննարկում էր ընթացել` գնա՞լ երկորդ փուլի, թե՞ չէ: Վանոն պնդել էր, որ պետք է գնալ, մնացածները չէին համաձայնել:
  • Ծեծված գնահատականներ

    Ծեծված գնահատականներ

    19.02.2013| 15:24
    Հայաստանի նախագահի ընտրությունների լեգիտիմությունը ԱՊՀ դիտորդները կասկածից վեր են համարում: «Կասկած չկա, որ ընտրությունները լեգիտիմ էին, և որ գործող նախագահը վերահաստատեց իր լիազորություննները լեգիտիմ ճանապարհով: Առաքելությունը չի արձանագրել փաստեր, որոնք կասկածի տակ են առնում ընտրությունների արդյունքները: Ընտրություններն ազատ էին, թափանցիկ և մրցակցային, համապատասխան միջազգային չափանիշներին»,-ասված է հայտարարությունում, որտեղ նաև ընդգծված է, թե ընտրություններն անցկացվել են ՀՀ սահամանդրության և ԸՕ-ի տառին համապատասխան: