-
16.02.2013|
21:45
Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում քաղաքացիներին բաժանվող նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ուղերձն սկսվում էր այսպիսի սրտառուչ նախադասությամբ. «Յունուարի 31-ի մահափորձը իր սատանայեական դիտավորութեամբ ահազանգ էր բոլորիս համար. միաժամանակ Հայրիկեանի փրկուելու իրողութեամբ`տիեզերքից մեզ առաքուած մի կարեւոր ուղեցոյց-նշան»:
-
16.02.2013|
18:32
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 18-ին նախագահական ընտրություններին չի մասնակցի: Նրա գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը պարզաբանել է, որ նա հանրապետությունում չէ և առաջիկա մեկ շաբաթում չի վերադառնա: Նախորդ ընտրություններին երկրորդ նախագահը և Երևանում էր, և քվեարկեց:
-
16.02.2013|
18:31
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 16-ին ընդունել է թուրքական լրատվամիջոցների թղթակիցների: Նա ողջունել է թուրք լրագրողների այցը Հայաստանի խորհրդարան և կարեւորեկ նման նախաձեռնությունները հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ շփումներ ապահովելու տեսանկյունից: Տւկին Նաղդալյանը գտնում է, որ ցանկացած՝ անգամ ամենաբարդ խնդիրների մասին կարելի է եւ պետք է խոսել:
-
16.02.2013|
18:28
Ատլանտյան Խորհրդում Եվրասիական "Dinu Patriciu" կենտրոնի տնօրենի օգնական Աննա Բորշչեւսկայան CNN-ում ներկայացրել է հոդված` ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ:
-
16.02.2013|
18:22
Սույն տեղեկանքը պատրաստված է բաց շրջանառության մեջ գտնվող լրատվության հիման վրա` օգտագործված են տվյալ թեմային վերաբերող մամուլի հրապարակումները, Ժողովրդավարությանը և ընտրություններին աջակցության միջազգային ինստիտուտի (International Institute for Democracy and Electoral Assistance) կողմից հրապարակված վիճակագրական տվյալները և ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկանքները:
-
16.02.2013|
18:20
Ինչպես և բոլոր անցած ընտրություններում, իշխող կուսակցությունը նորից բաժանում է ընտրակաշառք և կիրառում է հարկադրանք քաղաքացիների նկատմամբ` իր օգտին քվեարկելու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար առաջարկում են 5000-7000 դրամ գումար: Իշխող կուսակցությունը փորձում է մոտ 5 մլրդ դրամով գնել Հայաստանի քաղաքական ապագան: Դրա դիմաց նա ակնկալում է 5 տարվա մեջ եւս 5 մլրդ դոլարով ավելացնել իշխող վերնախավի ապօրինի հարստությունը:
-
16.02.2013|
18:19
ՀԱԿ դաշինքից դուրս է եկել «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը: Որոշումը կայացվել է կուսակցության քաղխորհրդի նիստում:
-
16.02.2013|
18:17
«Ռուսաստանի ձայն» ռադիոկայանին հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Պաշտոնական Երեւանը կհրաժարվի Թուրքիայի հետ ստորագրված արձանագրություններից, եթե Անկարան շարունակի ձգձգել դրանց վավերացումը»:
-
16.02.2013|
16:42
Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են երկրում թռչնագրիպի նոր բռնկման մասին։ Կենտրոնական Գուանահուատա նահանգում պատրաստվում են ոչնչացնել կես միլիոն հավ։
-
16.02.2013|
16:39
Վենեսուելայի իշխանությունները հանրությանը ցուցադրել են նախագահ Ուգո Չավեսի վերջերս արված լուսանկարը։ Լուսանկարում Չավեսը պառկած է՝ շրջապատված իր երկու դուստրերով։ Նա ժպտում է և կարդում Կուբայում հրատարակվող Granma թերթը։