Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 
  • Իրանը ցանկանում է Հայաստանը միացնել իրե՞ն

    Իրանը ցանկանում է Հայաստանը միացնել իրե՞ն

    08.02.2013| 12:44
    Իրանի հոգևորականության ներկայացուցիչներից այաթոլլահ Սեյեդ Մուհամմադ Բաղեր Խարազին օրերս հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել։ Նա նշել է, որ մտադիր է մասնակցելու Իրանի նախագահի ընտրությանը, որ տեղի է ունենալու այս տարվա հունիսի 14-ին, և ընտրվելու դեպքում Իրանին կվերադարձնի «նրանից անջատված» Հայաստանը, Ադրբեջանն ու Տաջիկստանը:
  • Բրիտանիայի վարչապետը սպառնում է չստորագրել ԵՄ բյուջեն

    Բրիտանիայի վարչապետը սպառնում է չստորագրել ԵՄ բյուջեն

    08.02.2013| 12:29
    Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ իր ստորագրությունը չի դնի Եվրամիության նոր բյուջեի նախագծի տակ, եթե Բրյուսելում բանակցությունների ընթացքում չքննարկվի ծախսերի կրճատման հարցը։ Նշենք, որ բրյուսելյան երկօրյա համաժողովում ԵՄ անդամ երկրների ղեկավարները քննարկում են ԵՄ բյուջեի նախագիծն առաջիկա 7 տարվա համար։
  • Սահակաշվիլուն չեն թույլատրել ելույթ ունենալ խորհրդարանում

    Սահակաշվիլուն չեն թույլատրել ելույթ ունենալ խորհրդարանում

    08.02.2013| 12:26
    Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունն անորոշ ժամանակով հետաձգել է նախագահ Սաակաշվիլու ելույթը։ Նա այսօր նախագահի պաշտոնում վերջին անգամ պետք է օրենսդիր մարմնի առջև հանդես գար տարեկան զեկույցով։
  • Ադրբեջանը գործարկել է իր առաջին արբանյակը

    Ադրբեջանը գործարկել է իր առաջին արբանյակը

    08.02.2013| 12:00
    Ադրբեջանը գործարկել է իր առաջին «Azerspace-1» կոչվող հեռահաղորդակցական արբանյակը։ Այդ մասին հայտնում է երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։ Արբանյակի թռիչքը տեղի է ունեցել ֆրանսիական տիեզերական կենտրոնից։
  • Պետության ինքնառերեսման ժամանակը

    Պետության ինքնառերեսման ժամանակը

    08.02.2013| 02:18
    Փետրվարի 8-ը նախագահական ընտրությունների համար կարևոր օր է. այսօր պետք է ԿԸՀ ներկայացվեն նախագահության թեկնածուների ինքնաբացարկի դիմումները: Ընտրությունների կգնան 7 թեկնածուներ. Արամ Հարությունյանն ի սկզբանե հայտարարել է, որ իր թեկնածությունը հանելու է:
  • Մեծ «բազարից» առաջ

    Մեծ «բազարից» առաջ

    08.02.2013| 02:13
    Հայրիկյանը կայացրեց սպասված որոշումը: Մահափորձի շուրջ տեղի ունեցած զարգացումների փուլից տեղափոխվեցինք մեկ այլ փուլ: Մահափորձը բացեց կոդավորված խաղի առաջին արարը: Հստակեցվեցին ուժերը, նրանց նպատակները, ինչն էլ մոտեցնելու է բաց խաղաքարտերով փուլին, որը, ըստ ամենայնի, չպետք է ուշանա մինչև ընտրություններ` իր հերթին տեղ բացելով երրորդ արարի` հետընտրական զարգացումների համար:
  • «Պատկերացնո՞ւմ եք մի լուրջ մարդու, որ կարդացած լինի  թեկնածուների ծրագրերը»

    «Պատկերացնո՞ւմ եք մի լուրջ մարդու, որ կարդացած լինի թեկնածուների ծրագրերը»

    08.02.2013| 02:11
    «Այս ընտրություններում ով զբաղեցնի երկրորդ տեղը, ավելի շատ ձայներ կհավաքի, քան կարող էր հավաքել Լևոն Տեր-Պետրոսյանը»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ` միաժամանակ նկատելով, որ Տեր-Պետրոսյանը ազգային մասշտաբի հանցագործ է և օրենքով պետք է թույլ չտրվի նրան զբաղվել քաղաքականությամբ:
  • Քարոզարշավի «կիքսերը»

    Քարոզարշավի «կիքսերը»

    08.02.2013| 02:02
    -Ասում են՝ Պարույր Հայրիկյանը ձեր, այսինքն` իշխանության հետ երկխոսելուց հետո հայտնի որոշումը կայացրեց: Ինչպե՞ս հաջողվեց համոզել նրան: -Հասարակությունը սովորաբար ոչ մի որոշում միանշանակ չի ընդունում: Հայրիկյանի որոշումը քաղաքական գործչի քայլ էր, նա ճիշտ կողմնորոշվեց: Իշխանությունն այստեղ ոչ մի կապ չունի: Ընտրությունների հետաձգումը քաղաքական գործընթաց է ու պայմանավորված է շատ այլ հանգամանքներով: Հայրիկյանը ցույց տվեց, որ ինքը ՀՀ քաղաքացի է ու շահագրգիռ է Հայաստանում նորմալ ընտրությունների անցկացմամբ:
  • Արտառոց բան չկա

    Արտառոց բան չկա

    08.02.2013| 02:01
    Վերջին շրջանում ականատեսն ենք ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների բավականին նրբագեղ դեմարշին, որի առնչությամբ հայոց դիվանագիտական կորպուսը նույնքան «նրբագեղ» հասկացրեց` «խելոք մնացեք»: Ի՞նչ է մտածում այս առնչությամբ Տիգրան Սարգսյանը, ո՞րն է իր անձնական գնահատականն այս իրողությանը` հարցրինք վարչապետին։
  • «Արջի ծառայությո՞ւն», թե՞ սաբոտաժ

    «Արջի ծառայությո՞ւն», թե՞ սաբոտաժ

    08.02.2013| 01:59
    ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկը հետաքրքիր «բացահայտումներ» արձանագրեց: Մինչ Հայրիկյանը և որոշ ուժեր Հայաստանում ռուսական «իմպերիալիզմի» և «մութ ուժերի» հետքեր են փնտրում, այս շաբաթ խորհրդարան էր եկել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի խորհրդականը: Ասացին` նրան հյուրընկալել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ՈՒշագրավ է, որ այդ մասին պաշտոնական տեղեկատվություն, որքան էլ փնտրեցինք, չգտանք: