Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 
  • Արքայազնը պատրաստ է թագավորել

    Արքայազնը պատրաստ է թագավորել

    30.01.2013| 12:58
    Նիդեռլանդների թագուհի Բեատրիսը հայտարարել է, որ հրաժարվում է գահից հօգուտ որդու` թագաժառանգ Վիլհելմ-Ալեքսանդրի: Թագուհին պաշտոնապես գահը կլքի ապրիլի 30-ին` որդու թագադրությունից հետո:
  • Թեկնածուներ, բանավիճեք

    Թեկնածուներ, բանավիճեք

    30.01.2013| 12:44
    Երևանի մամուլի ակումբը նախագահների թեկնածուներին կոչ է անում հեռուստաբանավեճերի մասնակցել, որպեսզի հնարավոր լինի գաղափարական քննարկումներ անցկացնել և դրանք հասանելի դարձնել հանրությանը: «Գուցե կան շատ ընդհանուր խոստումներ, բայց ոչ ծրագրերի մանրամասն ներկայացում»,-նշեց ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանը` հավելելով, որ այսօր թեկնածուներից Հրանտ Բագրատյանն է միայն ծրագրային քարոզչություն իրականացնում: «Պետք է փորձել ձևավորել քաղաքական այս մշակույթը: Պետք է հեռուստաբանավեճը հատուկ կանոններով անցնի: Նմանատիպ բանավեճ մենք շատ քիչ ենք ունեցել կամ ընդհանրապես չի եղել»,-ընդգծեց Նավասարդյանը:
  • Դամոկլյան սուր, բայց՝ նրբագեղ

    Դամոկլյան սուր, բայց՝ նրբագեղ

    29.01.2013| 19:31
    Կարֆուր (դե` օլիգարխիայի «մոմենտով», էլի): Համաշխարհային այդ բրենդը կգա ու հաստատ կգա Հայաստան: Շատ պարզ. դամոկլյան նրբագեղ այս սուրը, կախված հայոց օլիգարխիայի գլխին, երկու գերան հարց կլուծի. սահուն, որպես քնքուշ մութի թև, օլիգարխաթափ կանի միստր և միսս Լիմինդրովիչին և Շողերինային, ինչպես նաև մնացյալ գործարարներին: Բոլորին` նախանշելով խաղի նոր կանոններ:
  • Չէին ներկայացել

    Չէին ներկայացել

    29.01.2013| 15:53
    ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այսօր լրագրողներն ասաց, որ ինքը հանդիպել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի հետ, և դա առաջին անգամ չէ: Ժամանակավոր հանձնաժողով ստեղծվելու առնչությամբ են տեղի ունեցել հանդիպումները, որոնք, ըստ պատվիրակության ղեկավարի, դեռևս գաղտնապահական են:
  • Բարետեսներն ու փորձառուն

    Բարետեսներն ու փորձառուն

    29.01.2013| 15:51
    «Փորձառությանը վերաբերվում եմ հարգանքով, բայց ոչ սրբազան սարսուռով: Բարետեսությունը թերևս կփրկի աշխարհը, եթե չարությունն ու տգիտությունն այն չկործանեն»,-այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակացության անդամ Արփինե Հովհաննիսյանը մամուլում հրապարակված այն լուրերին, թե ԵԽԽՎ են գնում ոչ թե փորձառուները, այլ բարետեսները: Նրա խոսքի հետ համաձայնեց նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը և հավելեց. «Բարետեսությունը չի բացառում պրոֆեսիոնալիզմը»:
  • Ասադ. Սիրիայի կոնֆլիկտի դադարեցումը կախված է Թուրքիայից

    Ասադ. Սիրիայի կոնֆլիկտի դադարեցումը կախված է Թուրքիայից

    29.01.2013| 15:40
    Եթե Թուրքիան դադարեցնի իր սահմանով գրոհայինների և զենքի անցկացումը, Սիրիայի հակամարտությունը կավարտվի երկու շաբաթից։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արաբ հանրության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
  • Մալիին կհատկացվի 50 միլիոն դոլար

    Մալիին կհատկացվի 50 միլիոն դոլար

    29.01.2013| 15:39
    Աֆրիկյան միությունը խոստացել է 50 միլիոն դոլար հատկացնել կոալիցիոն ուժերին, որոնք պետք է օգնեն Մալիի կառավարությանը իսլամիստ գրոհայինների դեմ պայքարում։ Այդ մասին հայտարարվել է Եթովպիայի մայրաքաղաքում անցկացված աֆրիկյան պետությունների ղեկավարների երկօրյա համաժողովի ավարտին։
  • Չնայած արտակարգ դրությանը՝ Եգիպտոսում անկարգություններ են

    Չնայած արտակարգ դրությանը՝ Եգիպտոսում անկարգություններ են

    29.01.2013| 15:38
    Չնայած Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմից արտակարգ դրություն մտցնելուն՝ հազարավոր ցուցարարներ են դուրս եկել Սուեց, Պորտ Սաիդ և Իսմաիլիա քաղաքների փողոցներ։
  • ՀԱԿ-ի հայտարարությունը

    ՀԱԿ-ի հայտարարությունը

    28.01.2013| 21:27
    Հայ Ազգային Կոնգրեսը Հայաստանի բանակի ստեղծման 21-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում է զինծառայողներին, սպաներին, ազատամարտիկներին, բոլորին, ովքեր առնչվել են բանակի ստեղծմանը կայացմանն եւ գործունեությանը։
  • Իսկ նախագահները չեն հանդիպում ու չեն հանդիպում

    Իսկ նախագահները չեն հանդիպում ու չեն հանդիպում

    28.01.2013| 21:25
    Հունվարի 28-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իեն Քելլին (ԱՄՆ) հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին ուղղված աշխատանքային առաջարկները, որ 2012-ի հոկտեմբերին համանախագահները ներկայացրել էին հակամարտության կողմերին: