Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 
  • Օլանդն էլ իր պատերազմն ունեցավ

    Օլանդն էլ իր պատերազմն ունեցավ

    12.01.2013| 22:11
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մալիի նախագահի խնդրանքով ռազմական գործողություններ է սկսել Մալիի ապստամբների դեմ, որոնք վերահսկում են երկրի հյուսիսը:
  • Տղամարդկություն կլինի ձախողումներն ընդունելը

    Տղամարդկություն կլինի ձախողումներն ընդունելը

    12.01.2013| 21:57
    Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ քաղաքական դաշտում նախագահական ընտրություններից հետո հստակ վերադասավորումներ կկատարվեն և եթե ազատական ուժերը կարողանան ընդհանուր հայտարարի գալ` լավ է:
  • Իսկ դու նախ ամուսնացիր

    Իսկ դու նախ ամուսնացիր

    12.01.2013| 21:51
    Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվավեր հայտարարել է Դիմա Յակովլևի օրենքը, որով արգելվում է ամերիկացիներին Ռուսաստանում երեխա որդեգրել:
  • Ստորագրվեց համաներման մասին օրենքը

    Ստորագրվեց համաներման մասին օրենքը

    12.01.2013| 21:49
    Օգտվելով իր օրենսդրական իրավունքից` Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին ստորագրել է «Համաներման մասին» օրենքը, երբ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրորդ անգամ մերժել էր: «Համաներման մասին» օրենքը խորհրդարանն ընդունել էր դեկտեմբերի 21-ին, դեկտեմբերի 27-ին նախագահը վետո էր դրել օրենքի մի մասին, որը վերաբերում է քաղբանտարկյալներին և անչափահասների նկատմամբ հանցագործություն կատարածներին:
  • Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «Ցույց տվեք մեկ ուրիշի, ով ինձնից խելոք է»

    Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «Ցույց տվեք մեկ ուրիշի, ով ինձնից խելոք է»

    12.01.2013| 21:46
    Նախագահ ընտրվելու դեպքում Հրանտ Բագրատյանը իբրև վարչապետ Հայաստան կհրավիրի «հզոր տնտեսագետ» Հրայր Սիմոնյանցին, որ այժմ Մոսկվայում է: Արտաքին գործերի նախարարի «շատ լուրջ թեկնածուներ» են նրա գնահատմամբ` Ալեքսանդր Արզումանյանը և Վլադիմիր Կարապետյանը:
  • Փարիզում հազարավոր մարդիկ բողոքում են քրդուհիների սպանության դեմ

    Փարիզում հազարավոր մարդիկ բողոքում են քրդուհիների սպանության դեմ

    12.01.2013| 20:36
    Ավելի քան 10 հազար մարդ այսօր մասնակցել է Փարիզի կենտրոնում հրավիրված հանրահավաքին։ Ցուցարարները պահանջում էին համապատասխան միջոցներ ձեռնարկել Ֆրանսիայի մայրաքաղաքում սպանված քուրդ երեք ակտիվիստ կանանց սպանությունից հետո։ Թուրքիայի վարչապետ Էրդողանն օրերս պահանջել էր սպանության հետ կապված հետաքննություն անցկացնել, ինչպես նաև պահանջել էր Ֆրանսիայի նախագահ Օլանդից բացատրել, թե ինչու էր նա կապ պաշտպանում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։
  • Գարիկ ՔԵՌՅԱՆ. «Նախընտրական շրջանն անցավ քաղաքական բամբասանքներով»

    Գարիկ ՔԵՌՅԱՆ. «Նախընտրական շրջանն անցավ քաղաքական բամբասանքներով»

    12.01.2013| 16:18
    «Ինչպիսի՞ն է հասարակության քաղաքական և հոգեբանական պատրաստվածությունն առաջիկա քաղաքական զարգացումներից ու նախագահական ընտրություններից առաջ»: Այս թեմային էր նվիրված հոգեբան Աննա Բադալյանի և քաղաքագետ Գարիկ Քեռյանի այսօրվա ասուլիսը:
  • Վենեսուելայի փոխնախագահը կայցելի Չավեսին

    Վենեսուելայի փոխնախագահը կայցելի Չավեսին

    12.01.2013| 16:11
    Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն կմեկնի կուբա, որտեղ նա կհանդիպի հիվանդանոցում գտնվող Ուգո Չավեսի հետ։ Վենեսուելայի նախագահն այժմ բուժվում է ինֆեկցիոն հիվանդությունից, որով նա վարակվել էր վիրահատությունից հետո։
  • Հունաստանը բարձրացրեց հարկերը

    Հունաստանը բարձրացրեց հարկերը

    12.01.2013| 16:09
    Հունական խորհրդարանը հավանության է արժանացրել հարկային քաղաքականությունը խստացնող օրինագիծը։ Փաստաթղթի օգտին քվեարկել է 300 պատգամավորից 163-ը։ Այն ենթադրում է հարկերի բարձրացում բնակչության հարուստ խավի համար։ Երկրի իշխանությունները հուսով են, որ այդպիսով այս տարի կարող են լրացուցիչ 3 միլիարդ դոլար հավաքագրել։
  • Մալիում գրոհայինները նահանջել են

    Մալիում գրոհայինները նահանջել են

    12.01.2013| 16:07
    Մալիի կառավարական զորքերը կրկին վերականգնել են վերահսկողությունը Քոնա քաղաքի նկատմամբ՝ այդտեղից դուրս մղելով ապստամբներին։ Այդ մասին տեղեկությունը հայտնվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիան հայտարարեց Մալիի հյուսիսում ռազմական գործողության մեկնարկի մասին։