Քաղաքական կոնսուլտացիաները դարձել են ներքաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցը: Բոլոր ուժերը, բացի ՀՀԿ-ից, մեծ էնտուզիազմով նետվել են այդ գետը, և ում ոնց հարմար է, լողում է: Ռեկորդակիր է, իհարկե, ԲՀԿ-ն` իր հայտարարություններով:
Անկախ Հայաստանի քաղաքական պատմությունը կարևոր առանձնահատկություն ունի` նախկին նախագահները ոչ մի կերպ չեն ցանկանում հեռանալ քաղաքականությունից և անցնել «վաստակած» հանգստի: Այս առանձնահատկությունը բնորոշ է այն երկրներին, որոնց քաղաքական համակարգը գտնվում է կայացման ճանապարհին, ասել կուզի` նախկինը ներկա դարձնելու իրավիճակը խոսում է քաղաքական լճացման մասին:
…Պայմանավորվում էինք, բայց չէր ստացվում։ Ամեն անգամ պատճառներ էին ի հայտ գալիս, և մեր զրույցն ԱԺ պատգամավոր, արտաքին գործերի նախկին նախարար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ ձգձգվում էր։ Վերջապես հանդիպեցինք, ու թվաց այլևս չկան խանգարող հանգամանքները։
ԱՄՆ-ի վարչակազմը և պետական կառույցներին ինտեգրված վերլուծական ընկերակցությունը ձգտում են «թուրքական թեմայով» բանավեճին ամենակարևոր տեղը չհատկացնել հրապարակային քաղաքական քննարկումների ոլորտում, սակայն իրականում ԱՄՆ-ի առանցքային գերատեսչությունները բավական խորաթափանց վերլուծություններ են անում Թուրքիայի խնդրի առնչությամբ:
Նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում շարունակվեցին 2013 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը գտնում է, որ 2013թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումն արձանագրեց խորհրդարանական գործընթացի առանձնահատուկ բարձր նշաձող:
«Փաստորեն, եթե ԲՀԿ-ն ՀԿԿ-ի հետ է, իսկ ՀԱԿ-ը` ԲՀԿ-ի , ապա ՀԱԿ-ը նաև ՀՀԿ-ի հետ է: Այս տրամաբանությունը, կարծեմ, ուսուցանվում է տարրական դասարաններում. «Իմ բարեկամի բարեկամը իմ բարեկամն է. նա չի կարող իմ թշնամին լինել»:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...