-
15.11.2012|
11:23
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանցկացնի փակ նիստ՝ իսրայելական զորքերի կողմից Գազայի հատվածի վրա բացած կրակի առնչությամբ։ Նիստը կմեկնարկի Գրինվիչի ժամանակով ժամը 2-ին։ Կմասնակցեն իսրայելական և պաղեստինյան դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ։
-
15.11.2012|
11:20
Երեկ Պեկինում ավարտվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարը։ Ներկայացվել է երկրի նոր ղեկավարությունը, որն իշխանության ղեկին կլինի առաջիկա տասնամյակում։ Ինչպես և սպասվում էր, փոխնախագահ Սի Ցզինպինը փոխարինել է կոմկուսի գլխավոր քարտուղար Խու Ցզինտաոյին։ Կուսակցության գլխավոր մարմնի անդամների թիվն իննից կրճատվել է յոթի։
-
15.11.2012|
11:13
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, որ սրվել է իսրայելական զորքերի կողմից Գազայի հատվածը ռմբակոծելուց հետո։
-
15.11.2012|
11:10
Դեկտեմբերի 10-ին Օսլոյում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն կստանա Եվրոպական միությանը շնորհված խաղաղության Նոբելյան մրցանակը` 930000 եվրո:
-
15.11.2012|
11:07
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Բրյուսելում վրացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2014 թվականին տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո հեռանալու է քաղաքականությունից:
-
15.11.2012|
10:57
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է իր թիկնապահներին: Խորհրդարանում նրա առանձնասենյակը գրեթե կողոպտվել է, իսկ նրա աշխատասենյակից գաղտնալսող երկու սարք է հայտնաբերվել` բոլոր այս իրադարձությունների մասին հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Գյուրսել Թեքինը:
-
14.11.2012|
19:38
«ԱԺ-ն մի ամբիոն է, որտեղ պիտի լինի քաղաքական երկխոսություն, բանավեճ: Շատ դժվար է բանավեճ ծավալել, երբ ընդդիմադիրն իր ասածը բացարձակ ճշմարտություն է հայտարարում և պատրաստ չէ երկխոսության»:
-
14.11.2012|
18:58
Որքան մոտենում է փետրվարը, այնքան Սերժ Սարգսյան և Գագիկ Ծառուկյան հնարավոր բանակցությունների շուրջ խոսակցությունները թեժանում են։ Ասում են նաև, թե լարված են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարաբերությունները։
-
14.11.2012|
18:31
«Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց Սերժ Սարգսյանին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի նամակի առաջարկներից մեկը (հանրակրթության ապաքաղաքականացում) և ԿԳ նախարարին հարցրեց, թե ինչ է արվում այդ ուղղությամբ:
-
14.11.2012|
18:05
ԱԺ-ի հերթական նիստը հաճելի իրողությամբ սկսվեց։ Արժանապատիվ ընդունելությունից հետո ԱԺ նախագահը բարեկամ երկրի պատվիրակներին մեկիկ-մեկիկ ներկայացրեց մեր ազգի ընտրյալներին։