Այս որոշումը պատասխանն էր թուրքական իշխանություններին, որոնք ստիպել էին հարկադիր վայրէջք կատարել Մոսկվայից Դամասկոս թռչող սիրիական ուղևորատար օդանավին։
Այսօր Լիտվայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ կառավարող «Հայրենյաց միություն-քրիստոնեադեմոկրատներ» կուսակցությունը ստիպված է լինելու դառնալ ընդդիմություն։
Նիգերիայում սեզոնային անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 91 մարդ է մահացել։ Աղետից տուժել են երկրի բոլոր 8 շրջանները։ Ջրհեղեղը ոչնչացրել է բրնձի ցանքատարածությունները, ջրհորները։
Ավելի քան 120 մարդ է տուժել այս ուրբաթ Կահիրեի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններից։ Այդ մասին այսօր հայտարարել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։
2012-ի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եվրամիությանը` Եվրոպայում ժողովրդավարության զարգացման և երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրների միջև հաշտության հաստատման համար:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...