ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան գտնում է, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանային գոտում հրետակոծման դեպքերը ավելացնում են հավանականությունը, որ հակամարտությունը կարող է տարածվել հարևան երկրներում:
«Նա բավականին ողջամիտ մարդ է և չի մասնակցել երկրում տեղի ունեցող զանգվածային սպանություններին: Ֆարուք ալ Շարայից լավ ոչ ոք չգիտի սիրիական կառավարական համակարգը»:
Եվ այսպես, ծանր կռանն իջավ թուրքական բանակի վերնախավի գլխին: Ընդ որում, դա քրդերի ահաբեկչական գրոհի հետևանք չէր (թեև ներկա «զոհերից» շատերը ժամանակին իրենց «հիանալի էին դրսևորել» քուրդ ապստամբների դեմ մղվող պայքարում և լիովին կարող էին հատուցում «ակնկալել»):
Հալեպում Սիրիայի բանակի գործադրած ճնշումներից ընդդիմադիր զինված ուժերը նահանջում են քաղաքի արևելյան շրջաններից։ Բանակային ստորաբաժանումների առաջխաղացմանը խոչընդոտում են շրջված ավտոբուսներից և բեռնատարներից կառուցված բարիկադները։
Թունիսի Ջերբա կղզում բողոքի ակցիայի մասնակիցների հետ տեղի ունեցած բախման հետևանքով տասնյակ ոստիկաններ են վիրավորվել։ Կղզու բնակիչները բողոքում են աղբավայրի աշխատանքների վերականգնումից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը զգուշացրել է, որ միջազգային պատժամիջոցները, որոնք կոչված են խոչընդոտել Իրանին միջուկային զենքի ստեղծման հարցում, ավելի շատ վնասում են հասարակ իրանցիներին։
Աշխարհում պլատին արտադրող խոշորագույն Anglo American Platinum (Amplats) ընկերությունը Հարավային Աֆրիկայում աշխատանքից ազատել է արդեն երեք շաբաթ գործադուլ անող 12 հազար հանքափորների։ Ընկերությունը նշում է, որ գործադուլի ընթացքում կրած վնասը կազմում է շուրջ 82 միլիոն դոլար։
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...