Եվ այսպես, ավարտվեցին ԼՂՀ նախագահի հերթական ընտրությունները: Ինչպես և նախատեսում էին գրեթե բոլոր վերլուծաբանները և քաղաքական ուժերը` ընտրություններում որևէ լուրջ անակնկալ չարձանագրվեց:
Գաղտնիք չէ, որ 1990-ականների ամենաթողության պայմաններում ձևավորված հայկական օլիգարխիան որոշակիորեն աշխատում է իր «իմիջի» վրա, ինչը հիմնականում դրսևորվում է «բարեգործական» գործունեությամբ:
Հետևելով հարազատ Արցախում տեղի ունեցող նախագահական ընտրություններին, այն համընդհանուր ակտիվությանը, որ ցուցաբերում է ժողովուրդը, պարտավորված ենք համարում հայտնելու համայն աշխարհի մեր բարեկամներին ու չարակամներին, որ դեռևս 5-րդ դարում Արցախում ձևավորվել է սահմանադրական միապետություն` Վաչագան Բարեպաշտ թագավորի նախաձեռնությամբ։
Այն, որ Վարդան Ղուկասյանը դիմում է գրել նաև ՀՀԿ-ից դուրս գալու «մոմենտով», պարզ էր արդեն շաբաթ օրը, սակայն, չգիտես ինչու, թե՛ ինքը, թե՛ ՀՀԿ-ն տևական ժամանակ չէին հրապարակայնացնում այն:
«Ձեզ չի՞ թվում, որ հիմա ոչ թե 2013, այլ 2018 թվականի նախագահական ընտրությունների հարցերն են լուծվում» հարցին ի պատասխան ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց.
Ասում են, երբ նորածինը ծնվում է, հրեշտակները երկնքում անմիջապես շշնջում են նրա անունը: «Ով ականջ ունի», լսում է: Անունը սիմվոլ է, այն իր շուրջը կարող է «հավաքել» դրական էներգիա կամ հակառակը:
Հաղորդակցվելով Ձեր` «Ո՞վ ենք մենք, ումի՞ց ենք սերում և ո՞ւր ենք գնում» հոդվածին` տեսանք, որ Բաքվում դեռևս կան մտավորականներ, ովքեր օժտված են առողջ բանականությամբ և համամիտ չեն գարի խժռող արհեստակիցների զառանցանքներին:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...